Եվ ժողովարանից ելավ ու մտավ Սիմոնի տունը։ Սիմոնի զոքանչը բռնվել էր սաստիկ տենդով, և նրա համար խնդրեցին նրան։ Հիսուսը կանգնեց նրա մոտ, սաստեց տենդին, ու տենդը նրան թողեց։ Նա իսկույն վեր կացավ ու ծառայում էր նրանց։ Եվ մայրամուտին բոլոր նրանք, ովքեր տեսակ-տեսակ ցավերով հիվանդներ ունեին, նրա մոտ էին բերում նրանց. իսկ նա ձեռքը դնում էր նրանցից յուրաքանչյուրի վրա և բժշկում նրանց։ Շատերի միջից էլ դևեր էին դուրս գալիս, աղաղակում էին ու ասում. «Դու ես Աստծու Որդին»։ Իսկ նա, սաստելով, նրանց թույլ չէր տալիս խոսել, որովհետև գիտեին նրան, որ Քրիստոսն է։ Երբ լույսը բացվեց, Հիսուսը ելավ գնաց մի ամայի տեղ։ Եվ ժողովուրդը փնտրում էր նրան։ Եկան նրա մոտ և չէին թողնում նրան, որ իրենցից հեռանար։
Կարդալ Ղուկաս 4
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ղուկաս 4:38-42
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր