ՂԵՎՏԱԿԱՆ 13
13
Մաշկի ուռուցքների մասին օրենքներ
1Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. 2«Եթե մի մարդու մարմնի մաշկի վրա պալար կամ քոս կամ բշտիկ երևա, և դա նրա մարմնի մաշկի վրա բորոտության ախտ դառնա, այն ժամանակ նա թող տարվի Ահարոն քահանայի կամ նրա որդիների՝ քահանաներից մեկի մոտ։ 3Քահանան թող զննի նրա մարմնի մաշկի վրա եղած վերքը։ Եթե վերքի մեջ գտնվող մազերը սպիտակ են դարձել, և վերքը խոր է երևում, ուրեմն դա բորոտության ախտ է։ Քահանան պետք է զննի նրան և անմաքուր հայտարարի նրան։ 4Իսկ եթե նրա մարմնի մաշկի վրայի բշտիկն սպիտակ է և մաշկից ավելի խոր չի երևում, ու մազն էլ սպիտակի չի փոխվել, այն ժամանակ քահանան թող յոթ օր արգելափակված պահի ախտակրին։ 5Քահանան յոթերորդ օրը թող զննի նրան, և եթե վերքը նույն ձևով մնացել է ու չի տարածվել մաշկի վրա, ապա քահանան թող նրան արգելափակված պահի ևս յոթ օր։ 6Քահանան յոթերորդ օրը դարձյալ թող զննի նրան, և եթե վերքը թեթև նկատելի է ու չի տարածվել մաշկի վրա, քահանան պետք է մաքուր հայտարարի. դա քոս է։ Նա թող լվանա իր զգեստները և մաքուր կլինի։ 7Բայց եթե քոսը տարածվի մաշկի վրա նրա մաքրվելու համար քահանայի կողմից նրա զննվելուց հետո, նա պետք է դարձյալ ներկայանա քահանային, 8և քահանան զննի, և եթե քոսը տարածվել է մաշկի վրա, քահանան պետք է անմաքուր հայտարարի նրան. դա բորոտություն է։
9Ուրեմն, երբ մի մարդու վրա բորոտության ախտ լինի, նա պետք է տարվի քահանայի մոտ։ 10Քահանան պետք է զննի, և եթե մաշկի վրա սպիտակ պալար կա, ու սպիտակի է փոխվել մազը, և պալարի մեջ էլ առողջ մսի կտոր կա, 11ապա դա հնացած բորոտություն է նրա մարմնի մաշկի վրա։ Քահանան անմաքուր պետք է հայտարարի նրան և արգելափակված չպահի նրան, որովհետև նա անմաքուր է։
12Եթե բորոտությունը տարածվել է մաշկի վրա և ծածկել ախտակրի ամբողջ մաշկը՝ գլխից մինչև ոտքերը, այսինքն՝ քահանայի աչքերի տեսած բոլոր տեղերը բորոտությունը պատել է, 13և քահանան տեսնի, որ բորոտությունը պատել է նրա ամբողջ մարմինը, ապա մաքուր պետք է հայտարարի ախտակրին, քանի որ ամբողջովին սպիտակի է փոխվել. նա մաքուր է։ 14Բայց այն օրը, երբ նրա վրա առողջ միս նկատվի, նա անմաքուր պետք է համարվի։ 15Քահանան, տեսնելով առողջ միսը, նրան անմաքուր պետք է հայտարարի. առողջ միսը անմաքուր է. դա բորոտություն է։ 16Իսկ եթե առողջ միսը դարձյալ սպիտակի փոխվի, այն ժամանակ քահանայի մոտ պետք է գա։ 17Քահանան պետք է զննի նրան, և եթե վերքը սպիտակի է փոխվել, ապա քահանան թող մաքուր հայտարարի ախտակրին. նա մաքուր է։
18Եթե մարմնի մաշկի վրա պալար լինի, և դա լավանա, 19և պալարի տեղում սպիտակ ուռուցք կամ կարմրավուն սպիտակ բշտիկ երևա, նա պետք է դիմի քահանային։ 20Քահանան թող զննի նրան. եթե մաշկից ցած երևա, և մազն էլ փոխված լինի սպիտակի, քահանան պետք է անմաքուր հայտարարի նրան։ Դա պալարից տարածված բորոտության ախտ է։ 21Եթե քահանան տեսնի, որ սպիտակ մազ չկա դրա մեջ, և մաշկից ցած չէ, այլ թեթև նկատելի է, այդ ժամանակ քահանան պետք է յոթ օր արգելափակված պահի նրան։ 22Եթե տարածվի մաշկի վրա, այն ժամանակ քահանան պետք է անմաքուր հայտարարի նրան. դա ախտ է։ 23Բայց եթե բշտիկը նույն տեղում է մնացել, չի տարածվել, ապա դա պալարի սպի է։ Քահանան պետք է նրան մաքուր հայտարարի։
24Եթե մարմնի մաշկի վրա կրակի այրվածք լինի, և այրվածքի տեղում կարմրավուն սպիտակ կամ սպիտակ բշտիկ երևա, 25և քահանան զննի այն ու նկատի, որ բշտիկի վրայի մազը սպիտակ է դարձել և մաշկից խոր է երևում, դա այրվածքից առաջացած բորոտություն է։ Քահանան նրան պետք է անմաքուր հայտարարի. դա բորոտության ախտ է։ 26Բայց եթե քահանան տեսնի, որ բշտիկի վրա սպիտակ մազ չկա, և մաշկից խոր չէ ու թեթև նկատելի է, այդ ժամանակ քահանան պետք է յոթ օր արգելափակված պահի նրան։ 27Յոթերորդ օրը քահանան թող զննի նրան. եթե տարածվել է մաշկի վրա, քահանան պետք է նրան անմաքուր հայտարարի. դա բորոտության ախտ է։ 28Իսկ եթե բշտիկը նույն տեղում է մնացել, չի տարածվել մաշկի վրա և թեթև նկատելի է, ուրեմն դա այրվածքի ուռուցքն է։ Քահանան պետք է նրան մաքուր հայտարարի, որովհետև դա այրվածքի սպին է։
29Եթե մի տղամարդու կամ մի կնոջ գլխի կամ ծնոտի վրա վերք լինի, 30քահանան պետք է զննի այդ վերքը։ Եթե դա մաշկից խոր երևա, և դրա վրա բարակ դեղնավուն մազ լինի, ապա քահանան թող անմաքուր հայտարարի նրան. դա գոնջություն է՝ գլխի կամ ծնոտի բորոտություն։ 31Եթե քահանան տեսնի, որ գոնջության վերքը մաշկից խոր չէ, և դրա մեջ սև մազ չկա, ապա քահանան թող յոթ օր արգելափակված պահի գոնջությամբ վարակվածին։ 32Յոթերորդ օրը քահանան թող զննի ախտակրին։ Եթե գոնջությունը չի տարածվել, և դրա մեջ դեղնավուն մազ չկա, ու գոնջությունը մաշկից խոր չէ, 33թող ածիլվի, բայց գոնջության տեղը չածիլի։ Քահանան կրկին յոթ օր պետք է արգելափակված պահի գոնջություն ունեցողին։ 34Յոթերորդ օրը քահանան թող զննի գոնջություն ունեցողին։ Եթե գոնջությունը մաշկի վրա չի տարածվել և խոր չէ, քան մաշկը, այն ժամանակ քահանան նրան պետք է մաքուր հայտարարի, և նա իր զգեստները պետք է լվանա ու մաքուր լինի։ 35Բայց եթե նրա մաքրվելուց հետո գոնջությունը մաշկի վրա տարածվի, 36քահանան թող զննի նրան։ Եթե գոնջությունը տարածվել է մաշկի վրա, այն ժամանակ քահանան դեղնավուն մազ չփնտրի. նա անմաքուր է։ 37Բայց եթե գոնջությունն իր ձևով մնա, և դրա մեջ սև մազ է աճել, ուրեմն գոնջությունն անցել է, և նա մաքուր է. քահանան նրան պետք է մաքուր հայտարարի։
38Եթե մի տղամարդ կամ մի կին իր մարմնի մաշկի վրա բշտիկներ ունենա, այսինքն՝ սպիտակ բշտիկներ, 39քահանան թող զննի, և եթե նրա մարմնի մաշկի վրայի բշտիկները խամրած սպիտակ լինեն, ապա դա մաշկի վրա գոյացած թեփուկ է. նա մաքուր է։
40Եթե մի մարդու գլխի մազերը թափվեն, նա կունտ է, բայց մաքուր է։ 41Եթե նրա գլխի մազերը առջևի կողմից թափվեն, նա ճաղատ է, բայց մաքուր է։ 42Բայց եթե կնտության կամ ճաղատության մեջ մի քիչ կարմրած սպիտակ վերք լինի, դա նրա կնտության կամ ճաղատության մեջ գոյացած բորոտություն է։ 43Այն ժամանակ քահանան թող զննի նրան։ Եթե նրա կնտության կամ ճաղատության մեջ եղած վերքի ուռուցքը մի քիչ կարմրած սպիտակ լինի մարմնի մաշկի վրա եղած բորոտության ախտանշանի պես, 44այդ մարդը բորոտ է, անմաքուր է։ Քահանան անպատճառ պետք է անմաքուր հայտարարի նրան. նրա ախտը նրա գլխի վրա է։
45Ախտ ունեցող բորոտի հագուստը պատռված պետք է լինի. նրա գլուխը բաց, և նրա շրթունքները ծածկված պետք է լինեն։ Նա պետք է բացականչի. “Անմաքուր, անմաքուր”։ 46Բոլոր օրերին, քանի դեռ վերքը նրա վրա է, նա անմաքուր պիտի համարվի։ Նա անմաքուր է. մենակ պետք է մնա. նրա բնակավայրը բանակատեղիից դուրս պետք է լինի։
Բորոտության մասին օրենքներ
47Այն հագուստը, որի վրա բորոտության ախտանշան կա, դա լինի բրդե հագուստ, թե կտավե հագուստ, 48Կտավից թե բրդից գործված, հենքի#13.48 Առեչի։ կամ թևքի#13.48 Թեզանի։ մեջ, կաշվի վրա թե կաշվից շինված որևէ բանի վրա, 49այսինքն՝ հագուստի կամ կաշվի վրա, հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամեն տեսակ բանի վրա կանաչավուն կամ կարմրած ախտանշան լինի, դա բորոտության ախտ է. պետք է ցույց տրվի քահանային։ 50Քահանան պետք է զննի ախտը և յոթ օր մեկուսացված պահի ախտահարված բանը։ 51Յոթերորդ օրը պետք է զննի ախտահարված բանը. եթե տարածվել է հագուստի վրա, հենքի կամ թևքի մեջ, կամ կաշվի վրա կամ գործածության համար կաշվից շինված որևէ բանի վրա, այդ ախտը բորբոքվող բորոտություն է. անմաքուր է։ 52Այն ժամանակ նա պետք է այրի բրդե կամ կտավե հագուստը կամ հենքը, կամ թևքը և կամ կաշվից պատրաստված որևէ բան, որի մեջ այդ ախտանշանը կա։ Քանի որ դա բորբոքված բորոտություն է, պետք է այրվի կրակով։ 53Բայց եթե քահանան տեսնի, որ ախտը չի տարածվել հագուստի վրա կամ հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամեն տեսակ բանի մեջ, 54այդ ժամանակ քահանան թող հրամայի, որ լվանան ախտահարված բանը, և կրկին յոթ օր այն մեկուսացված պահի։ 55Ախտահարված բանը լվացվելուց հետո քահանան թող զննի. եթե ախտը իր տեսքը չի փոխել և չի տարածվել, այն անմաքուր է. պետք է այրվի կրակով. դրա աստառի մեջ կամ երեսին փտություն կա։ 56Իսկ եթե քահանան տեսնի, որ լվացվելուց հետո ախտը թեթև նկատելի է, այն ժամանակ այդ մասը թող պատռի-անջատի հագուստից կամ կաշվից, կամ հենքից և կամ թևքից։ 57Եթե ախտը դարձյալ երևա այդ հագուստի վրա կամ հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամեն տեսակ բանի վրա, դա տարածված բորոտություն է. իր վրա ախտ ունեցող բանը պետք է կրակով այրես։ 58Այն զգեստը կամ հենքը կամ թևքը և կամ կաշվից շինված ամեն տեսակ բան, որ լվացվելուց հետո ախտը դուրս է գալիս դրանից, կրկին պետք է լվացվի և մաքուր կլինի։ 59Այս է բրդե կամ կտավե զգեստի վրա, հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամեն տեսակ բանի վրա երևացող բորոտության ախտի օրենքը՝ դա մաքուր կամ անմաքուր հայտարարելու համար»։
Արդեն Ընտրված.
ՂԵՎՏԱԿԱՆ 13: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018