ՂԵՎՏԱԿԱՆ 12

12
Կանանց մաքրվելը որդեծնությունից հետո
1Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Եթե մի կին հղիանա և արու զավակ ծնի, նա անմաքուր պիտի լինի յոթ օր. իր դաշտանի օրերի համեմատ անմաքուր պիտի լինի։ 3Ութերորդ օրը ծնված որդու անթլփատության մարմինը պիտի թլփատվի։ 4Երեսուներեք օր կինը պետք է նստած մնա, մինչև որ մաքրվի իր արյունից։ Նա որևէ մաքուր բանի բնավ չպիտի դիպչի, ոչ էլ սրբարան պիտի մտնի, մինչև որ լրանան նրա մաքրվելու օրերը։ 5Բայց եթե նա աղջիկ ծնի, երկու շաբաթ անմաքուր պիտի լինի իր դաշտանի պես։ Եվ վաթսունվեց օր էլ պետք է նստած մնա, մինչև որ մաքրվի արյունից։
6Երբ տղա կամ աղջիկ զավակի համար սահմանված նրա մաքրվելու օրերը լրանան, թող նա ժողովի վրանի մուտքի մոտ, քահանայի մոտ բերի մեկ տարեկան մի գառ ողջակեզի համար և մեղքի զոհի համար աղավնու մի ձագ կամ մի տատրակ։ 7Քահանան թող այն մատուցի Տիրոջ առաջ և քավություն անի նրա համար, և նա իր արյան հոսքից կմաքրվի։ Այս է տղա կամ աղջիկ ծնողի օրենքը։ 8Եթե նա ի վիճակի չլինի գառ բերելու, այն ժամանակ երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ թող առնի՝ մեկը ողջակեզի, իսկ մյուսը մեղքի զոհի համար։ Քահանան քավություն կանի նրա համար, և նա մաքուր կլինի”»։

Արդեն Ընտրված.

ՂԵՎՏԱԿԱՆ 12: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք