ՀՈԲ 8

8
1Այն ժամանակ Բաղդատ Սոքեցին պատասխանեց.
2«Մինչև ե՞րբ պիտի այդպես խոսես, մինչ քո խոսքերը մեծ քամի են։
3Մի՞թե Աստված իրավունքը կխեղաթյուրի, կամ Ամենակարողն արդարությունը կխեղաթյուրի՞։
4Եթե զավակներդ նրա դեմ մեղանչել են, նա էլ նրանց իրենց հանցանքին արժանի պատժի է մատնել։
5Եթե դու փնտրես Աստծուն և Ամենակարողին աղաչես,
6Եթե դու մաքուր և արդար լինես, այն ժամանակ նա քեզ համար անպայման կզարթնի և քո արդար տեղը կվերականգնի։
7Քո սկիզբը թեկուզ համեստ լինի, քո ապագան բարգավաճ կլինի։
8Ուրեմն քո նախորդ սերունդներին հարցրո՛ւ և տե՛ս, թե նրանց հայրերն ի՛նչ սովորեցին։
9Որովհետև մենք երեկ ծնվեցինք ու բան չենք հասկանում, որովհետև մեր օրերը երկրի վրա ստվեր են։
10Մի՞թե նրանք քեզ կսովորեցնեն ու քեզ կասեն և իրենց մտքից խոսքեր կհանեն։
11Մի՞թե պրտուն առանց տիղմի կմեծանա, կնյունն առանց ջրի կաճի։
12Նա դեռ իր դալարության մեջ, չկտրված՝ ամեն խոտից առաջ կչորանա։
13Աստծուն բոլոր մոռացողների ճանապարհներն այսպիսին են. անաստվածի հույսն էլ կկորչի։
14Որովհետև նրա հույսը կկտրվի, իսկ նրա վստահությունը սարդի ոստայն է։
15Կկռթնի իր ոստայնի վրա, բայց նա կայուն չի մնա. նրանից կբռնի, բայց նա չի դիմանա։
16Նա արևի տակ ծաղկում է, նրա ճյուղերը տարածվում են պարտեզում.
17Նրա արմատները քարակույտին են փաթաթվում, քարերի կույտի մեջ են մտնում։
18Բայց երբ նրան իր տեղից խլում են, տեղը նրան ուրանում է՝ ասելով. “Քեզ չեմ տեսել”։
19Ահա սա է նրա ուրախ ճանապարհը, և հողից ուրիշներ են բուսնում։
20Տե՛ս, Աստված արդարին չի մերժում և չարերին չի օգնում,
21Մինչև որ բերանդ ծիծաղով լցնի և շրթունքներդ՝ ցնծության ձայնով։
22Քեզ ատողներն ամոթով կծածկվեն, և ամբարիշտների վրանը կանհետանա»։

Արդեն Ընտրված.

ՀՈԲ 8: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք