ՀՈԲ 5
5
1«Հիմա կանչի՛ր, արդյոք քեզ պատասխանող կա՞. և սուրբ էակներից ո՞ւմ կողմն ես դառնալու։
2Իրոք, բարկությունը սպանում է հիմարին, ու նախանձը մեռցնում է անմիտին։
3Ես տեսել եմ, որ հիմարն արմատ էր գցել, բայց իսկույն անիծել եմ նրա բնակության տեղը։
4Նրա զավակները ապահովությունից հեռու էին. դռան մեջ ջարդվեցին, և ազատող չկար։
5Նրա հնձածը քաղցածն է ուտում և այն առնում է փշերի միջից. ծարավները նրա ստացվածքը կուլ են տալիս։
6Որովհետև հողից չարիք չի ծլի, ու գետնից թշվառություն չի բխի։
7Սակայն մարդը թշվառության համար է ծնվել, ինչպես որ կրակի կայծերն են թռչում։
8Սակայն ես Աստծուն կդիմեի և իմ հարցը կհանձնեի Աստծուն,
9Որ մեծ սքանչելիքներ է անում, որոնք հնարավոր չէ քննել, հրաշքներ, որոնք թիվ չունեն։
10Նա երկրի երեսին անձրև է տալիս ու դաշտերի վրա ջրեր ուղարկում.
11Խոնարհներին բարձրացնում է և սգավորներին ապահովության հասցնում։
12Նա խորամանկների հնարները խափանում է, ու նրանց ձեռքերը հաջող մի բան չեն անում։
13Նա իմաստուններին բռնում է իրենց խորամանկությունների մեջ, և նենգավորների մտադրությունն անմիջապես խափանվում է։
14Ցերեկով մութի են հանդիպում, կեսօրին էլ գիշեր ժամանակի պես խարխափում են։
15Նա աղքատին սրից, նրանց բերանից ու հզոր ձեռքից ազատում է։
16Աղքատի համար հույս է լինում, և անօրենությունն իր բերանը փակում է։
17Երանելի է այն մարդը, որին Աստված խրատում է. ուրեմն Ամենակարողի հանդիմանությունը մի՛ մերժիր։
18Որովհետև նա խոցում է, բայց վերքը փաթաթում էլ է. նա զարկում է, բայց նրա ձեռքը բուժում էլ է։
19Նա վեց նեղություններից քեզ կազատի, և յոթերորդում քեզ չարիք չի դիպչի։
20Սովի ժամանակ նա քեզ մահից կփրկի, պատերազմում էլ՝ սրի զորությունից։
21Լեզվի խարազանից կծածկվես ու չես վախենա կործանումից, երբ այն գա։
22Կործանման ու սովի վրա կծիծաղես ու երկրի գազաններից չես վախենա։
23Որովհետև քո դաշինքը դաշտի քարերի հետ կլինի, ու դաշտի գազանները քեզ հետ խաղաղության մեջ կլինեն։
24Եվ դու կիմանաս, որ քո վրանն ապահով է, ու քո բնակարանը կայցելես և պակասող բան չես գտնի։
25Եվ կիմանաս, որ քո զավակները շատ պիտի լինեն, ու քո սերունդը՝ երկրի խոտերի պես։
26Ալևորած կգնաս գերեզման, ինչպես որ խուրձն է իր ժամանակին դիզվում կալի վրա։
27Ահա սա քննել ենք, այսպես է. սրան ակա՛նջ դիր և ինքդ քեզ համար իմացի՛ր»։
Արդեն Ընտրված.
ՀՈԲ 5: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018