ՀՈԲ 33
33
1«Սակայն լսի՛ր իմ խոսքը, ո՛վ Հոբ, և իմ բոլոր ասածներին ակա՛նջ դիր։
2Ահա հիմա բերանս բաց եմ արել. թող լեզուս իմ բերանում խոսի։
3Խոսքերս սրտիս ուղղությամբ են, և շրթունքներս պարկեշտությամբ պիտի խոսեն, ինչ որ գիտեմ։
4Աստծու Հոգին է ինձ ստեղծել, և Ամենակարողի շունչը՝ ինձ կյանք տվել։
5Եթե կարող ես, ինձ պատասխա՛ն տուր, պատրաստվի՛ր, առա՛ջս կանգնիր։
6Ահա ես, ասածիդ պես, Աստծու համար եմ. ես էլ եմ կավից կազմված։
7Ահա իմ երկյուղը թող քեզ չզարհուրեցնի, և իմ ճնշումը թող քեզ վրա չծանրանա։
8Արդարև ականջիս ասել ես, ու ես խոսքերի ձայնը լսեցի.
9 Դու ասում ես. “Մաքուր եմ ես, մեղքից զերծ, անարատ եմ ես, հանցանք չունեմ։
10Ահա Աստված իմ դեմ դժգոհության պատճառներ է գտնում, ինձ իրեն թշնամի է համարում։
11Ոտքերս կոճղի մեջ է դնում, բոլոր շավիղներս դիտում է”։
12Ահա դու այս բանում արդար չես. ես քեզ պատասխանեմ, որովհետև Աստված մարդուց մեծ է։
13Ինչո՞ւ ես վիճում նրա հետ, ով իր բոլոր արարքների համար պատասխան չի տա։
14Սակայն Աստված կրկին ու կրկին կխոսի, բայց մարդս ուշադրություն չի դարձնում.
15Երազում, գիշերվա տեսիլքում, մարդկանց վրա խոր քուն իջնելիս, անկողնում քնելիս։
16Այն ժամանակ նա մարդկանց ականջը բացում է և նրանց խրատով զգուշացնում է,
17Որ մարդուն վատ գործից հեռացնի և հպարտությունից պահի,
18Որ պահպանի նրա հոգին գերեզմանից#33.18 Կամ կորստից։, նրա կյանքը՝ սրից կործանվելուց։
19 Մարդը իր անկողնուն պատժվում է ցավով, ու նրա ոսկորների ցավը սաստիկ է լինում։
20Նրա կյանքը հացից զզվում է, ու նրա հոգին՝ ցանկալի ուտելիքից։
21Նրա մարմնի միսն այնպես է հալվում, որ էլ չի երևում. դուրս են ցցվում նրա ոսկորները, որ առաջ չէին երևում։
22Նրա անձը կորստյան է մոտենում, ու նրա կյանքը՝ մահ բերողներին։
23Եթե նրա համար մի միջնորդող հրեշտակ կա, հազարից մեկը, որ մարդուն նրա ուղղությունն իմացնի,
24Այն ժամանակ ողորմում է նրան և ասում. “Գերեզման իջնելուց ազատի՛ր նրան. ես քավություն եմ գտել”։
25Այն ժամանակ նրա մարմինը երեխայի մսից փափուկ կլինի. նա ետ կդառնա դեպի իր մանկության օրերը։
26Աստծուն կաղոթի, և Աստված կընդունի նրան։ Նրա երեսն ուրախությամբ կտեսնի։ Աստված մարդուն հատուցում է նրա արդարության համեմատ։
27Նա մարդկանց վրա նայում է, ու եթե նա ասի՝ “Մեղք գործեցի, ուղիղը ծռեցի, իսկ նա ինձ հատուցում չտվեց.
28Նա իմ հոգին գերեզման իջնելուց ազատել է, որ իմ կյանքը լույսը տեսնի”,
29Ահա այս ամենն Աստված մարդու հետ երկու և երեք անգամ է կատարում,
30Որպեսզի նրա հոգին գերեզմանից կյանքի լույսով լույսի մեջ ետ դարձնի։
31Ակա՛նջ դիր, Հո՛բ, լսի՛ր ինձ, լո՛ւռ կաց, ու թող ես խոսեմ։
32Եթե խոսք ունես, պատասխանի՛ր ինձ, ասա՛, որովհետև ուզում եմ քեզ արդարացնել։
33Եթե չունես, ի՛նձ լսիր, լռի՛ր, ու թող ես քեզ իմաստություն սովորեցնեմ»։
Արդեն Ընտրված.
ՀՈԲ 33: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018