Երազում, գիշերվա տեսիլքում, մարդկանց վրա խոր քուն իջնելիս, անկողնում քնելիս։
Այն ժամանակ նա մարդկանց ականջը բացում է և նրանց խրատով զգուշացնում է,
Որ մարդուն վատ գործից հեռացնի և հպարտությունից պահի,
Որ պահպանի նրա հոգին գերեզմանից, նրա կյանքը՝ սրից կործանվելուց։