ՀՈԲ 28:12-28

ՀՈԲ 28:12-28 ՆՎԱԱ

Բայց իմաստությունը որտե՞ղ է գտնվում, և ո՞րն է խելքի տեղը։ Մարդը դրա արժեքը չգիտե. ողջերի աշխարհում այն չի գտնվի։ Անդունդն ասում է. “Այն իմ մեջ չէ”։ Ծովն էլ ասում է. “Ինձ մոտ չկա”։ Նրա փոխարեն ամենամաքուր ոսկին չի տրվի, և արծաթը չի վճարվի իբրև նրա գին։ Այն Ոփիրի ոսկով չի գնահատվի, ոչ էլ պատվական եղնգնաքարով ու շափյուղայով։ Դրա մոտ ոսկին և բյուրեղն արժեք չունեն, և այն ակնակուռ ոսկե զարդերի հետ չի փոխանակվի։ Բուստն ու բյուրեղը չեն էլ հիշվի. իմաստության գինը մարգարիտներից առավել է։ Դրա մոտ Եթովպիայի տպազիոնն արժեք չունի. մաքուր ոսկով այն չի գնահատվի։ Ուրեմն իմաստությունը որտեղի՞ց է գալիս, և խելքի տեղը ո՞րն է։ Այն բոլոր ողջերի աչքերից ծածկված է ու երկնքի թռչուններից էլ թաքցված։ Կորուստն ու մահն ասում են. “Մենք մեր ականջներով միայն դրա համբավն ենք լսել”։ Դրա ճանապարհն Աստված գիտե. նա է դրա տեղը ճանաչում։ Որովհետև նա է մինչև երկրի ծայրերը նայում. երկնքի ամբողջ տակը գտնվածները տեսնում է։ Քամուն կշիռ դնելիս և ջրերը չափով չափելիս, Անձրևի համար օրենք սահմանելիս, որոտալից կայծակի համար՝ ճանապարհ, Այս ամբողջ ժամանակ նա տեսել ու հաշվել է այն, պատրաստել ու քննել է այն Եվ մարդուն ասել է. “Ահա Տիրոջ երկյուղն է իմաստությունը, և չարությունից հեռանալը խելք է”»։

ՀՈԲ 28:12-28 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր