ՀՈԲ 23

23
1Հոբը պատասխանեց.
2«Գանգատս այսօր էլ դառն է, ստացածս հարվածը՝ իմ հառաչանքից ծանր։
3Երանի՜ գիտենայի, թե նրան ինչպե՛ս գտնեմ. մինչև նրա գահը կգնայի։
4Իմ դատը նրա առաջ բաց կանեի և բերանս փաստերով կլցնեի։
5Կիմանայի այն խոսքերը, որոնցով պիտի պատասխաներ, և կհասկանայի, թե ինձ ի՛նչ կասեր։
6Մի՞թե մեծ զորությամբ կընդդիմանար ինձ։ Ո՛չ, այլ նա ինձ ուշադրություն կդարձներ։
7Այնտեղ նրա հետ ուղղամիտ մարդն է վիճաբանում։ Ու ես իմ Դատավորից հավիտյան կազատվեի։
8Ահա դեպի արևելք եմ գնում, ու նա չկա, դեպի արևմուտք, ու նրան չեմ նկատում,
9Դեպի հյուսիս, որտեղ ինքն է գործում, չեմ նշմարում. հարավո՞ւմ է թաքնվում, ես նրան չեմ տեսնում։
10Սակայն նա իմ ճանապարհը գիտե. երբ ինձ փորձի, ես ոսկու նման դուրս կգամ։
11Նրա հետքերի վրա իմ ոտքը պինդ է. նրա ուղին եմ պահել ու չեմ մոլորվել։
12Նրա շրթունքների պատվիրաններից ես չեմ շեղվել. իմ կանոնից#23.12 Կամ ինչ որ անհրաժեշտ է ապրելու համար։ ավելի նրա բերանի խոսքերն եմ պահել։
13Բայց նա մեկ մտածում ունի. նրան ո՞վ ետ կկանգնեցնի. սրտի ուզածն անում է։
14Այսպես նա ինձ համար սահմանվածը կկատարի. նրա մոտ սրանց նման շատ բաներ կան։
15Դրա համար իր ներկայությունից զարհուրում եմ. մտածելիս նրանից վախենում եմ։
16Աստված սիրտս թուլացնում է, Ամենակարողը զարհուրեցնում է ինձ։
17Որովհետև ես չոչնչացա խավարի պատճառով, ոչ էլ մութը երեսս ծածկեց»։

Արդեն Ընտրված.

ՀՈԲ 23: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք