ՀՈԲ 20
20
1Սոփար Նաամացին պատասխանեց.
2«Դրա մասին իմ խորհրդածություններն ինձ պատասխանել են տալիս, և այդ պատճառով խռովահույզ մտածումներս շտապեցնում են։
3Ինձ խայտառակող հանդիմանություն եմ լսում, բայց իմ հոգին իմ իմացությունից ինձ պատասխանել է տալիս։
4Այս բանը գիտե՞ս, որ հավիտենից ի վեր է, երկրիս վրա մարդու դրվելուց ի վեր,
5Ամբարիշտների ցնծությունը կարճ է լինում, և անաստվածի ուրախությունը՝ մեկ վայրկյան.
6Թեկուզ նրա բարձրությունը մինչև երկինք հասնի, նրա գլուխն ամպին դիպչի,
7Իր աղբի պես հավիտյան պիտի ոչնչանա. նրան տեսնողները պիտի ասեն՝ որտե՞ղ է նա։
8Երազի պես պիտի թռչի ու չգտնվի. և գիշերվա ցնորքի պես պիտի վտարվի։
9Նրան տեսնող աչքն այլևս նրան չպիտի տեսնի, և նրա ապրած տեղը նրան կրկին չպիտի նայի։
10Նրա զավակներն աղքատներին պիտի հատուցեն, ու նրա ձեռքերը նրա հարստությունը ետ պիտի տան։
11Նրա ոսկորները երիտասարդական կորովով լիքն էլ լինեն, դարձյալ նրա հետ հողի մեջ պիտի պառկեն։
12Եթե չարությունը նրա բերանում քաղցր է, այն իր լեզվի տակ թաքցրել է,
13Խնայել, բաց չի թողել ու իր քիմքում պահել է այն,
14Ուտելիքը նրա աղիքներում պիտի փոխվի. օձի թույն պիտի դառնա նրա ներսում։
15Նա հարստություն կուլ տված լինի, պիտի փսխի. Աստված նրա փորից այն դուրս պիտի հանի։
16Նա օձերի թույնը պիտի ծծի. իժի լեզուն նրան պիտի սպանի։
17Նա վտակները, մեղրի ու կարագի հեղեղների գետերը չպիտի տեսնի։
18Վաստակածը նա ետ պիտի դարձնի և կուլ չպիտի տա։ Առևտրից իր շահածն իրեն չպիտի ուրախացնի։
19Որովհետև աղքատներին ճնշել ու լքել է, հափշտակել տունը, որ ինքը չի շինել։
20Քանի որ նա իր ներսում հանգստություն չի ճանաչել, իր գանձերով չպիտի կարողանա ազատվել#20.20 Կամ իր ուզածի պես չպիտի ազատվի։։
21Նա ուտելու բան չունի. դրա համար նրա ունեցվածքը չպիտի հարատևի։
22Առատության, լիության ժամանակ էլ նա պիտի տագնապի. ամեն թշվառի ձեռք նրա վրա պիտի բարձրանա։
23Այնպես պիտի լինի, որ իր փորը կշտացրած ժամանակ Աստված իր խիստ բարկությունը պիտի նրա վրա ուղարկի, նրա ուտելու ժամանակ անձրևի պես նրա վրա թափի։
24Նա երկաթե զենքից պիտի փախչի, բայց պղնձե աղեղը նրան պիտի խոցի։
25 Աղեղը պիտի քաշի, և նետը նրա մարմնի միջով պիտի դուրս գա, փայլուն տեգը՝ նրա լյարդի միջով։ Պիտի գնա նա, ու նրա վրա արհավիրք պիտի գա։
26Կատարյալ խավար է սպասում իր գանձերին։ Չփչած էլ՝ կրակը նրան պիտի լափի. նրա վրանում մնացողին չարիքը պիտի հասնի։
27Երկինքը նրա հանցանքը մեջտեղ պիտի հանի. երկիրն էլ պիտի ընդդիմանա նրան։
28Նրա տան ունեցվածքը պիտի հափշտակվի։ Ինքը Աստծու բարկության օրը պիտի տարվի։
29Ամբարիշտ մարդու բաժինն Աստծուց սա է, նաև այն ժառանգությունը, որ Աստծուց սահմանված է նրա համար»։
Արդեն Ընտրված.
ՀՈԲ 20: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018