ՀՈԲ 17

17
1«Հոգիս նվաղել է. օրերս կրճատված են. գերեզմանը սպասում է ինձ։
2Չէ՞ որ ծաղրածուներն ինձ մոտ են, և իմ աչքն անդադար տեսնում է նրանց հակառակությունները։
3Ապահովի՛ր, դու քեզ մոտ իմ երաշխավո՛րը եղիր. ո՞վ կա, որ ձեռքիցս բռնի։
4Քանի որ դու իմաստությունը ծածկեցիր նրանց սրտից, դրա համար դու նրանց չես բարձրացնի։
5Ով որ իր ընկերներին դավի վարձատրության համար, նրա զավակների աչքերը պիտի նվաղեն։
6 Աստված ժողովուրդների բերանի առակ դարձրեց ինձ, այնպիսին, որի երեսին մարդիկ թքում են։
7Աչքերս տրտմությունից պղտորվել են, և մարմնիս բոլոր անդամները ստվերի պես են։
8Արդարները դրանից ցնցվեցին, և անմեղը անաստվածի դեմ գրգռվեց։
9Արդարն իր ճանապարհը պինդ կբռնի, և մաքուր ձեռք ունեցողը քանի գնա, կզորանա։
10Բայց դուք ամենքդ էլ նորից եկե՛ք. ես ձեր մեջ իմաստուն չեմ գտնում։
11Օրերս անցել են. իմ մտադրությունները, իմ սրտի խորհուրդները խափանվել են։
12Այդ մարդիկ գիշերը ցերեկվա են փոխում, խավարի դիմաց ասում են՝ լույսը մոտ է։
13Իմ հուսացած միակ տունը գերեզմանն#17.13 Կամ դժոխք։ է. իմ անկողինը խավարի մեջ պիտի գցեմ։
14Ապականությանը#17.14 Կամ գերեզման։ գոչեմ՝ “Դու իմ հայրն ես”, որդերին՝ “Իմ մայրն ու քույրն եք”։
15Եվ հիմա իմ հույսը որտե՞ղ է, իմ հույսն ո՞վ կտեսնի։
16 Հույսն ինձ հետ գերեզմանի#17.16 Գրբ. դժոխքի։ դռնե՞րը պիտի իջնի, կամ միասին հողի մե՞ջ հանգստանանք»։

Արդեն Ընտրված.

ՀՈԲ 17: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք