Քո ձեռքերն են ինձ ձևավորել ու ամբողջությամբ շինել, և դու ինձ այժմ խորտակո՞ւմ ես։ Հապա հիշի՛ր, որ ինձ կավի պես շինեցիր, և ինձ հո՞ղ ես դարձնելու։ Դու ինձ կաթի պես չթափեցի՞ր ու պանրի պես թանձրացրիր, Դու ինձ մորթով ու մսով հագցրիր և ոսկորներով ու ջղերով ինձ հինեցիր, Կյանք և ողորմություն շնորհեցիր, ու քո խնամքը իմ հոգին պահեց։ Սրանք քո սրտում պահեցիր. գիտեմ, որ սա քո նպատակն էր. Եթե մեղանչեմ, դու ինձ կնկատես ու իմ հանցանքն անպատիժ չես թողնի։ Եթե ամբարշտություն անեմ, վա՜յ ինձ։ Արդար էլ լինեմ, գլուխս չեմ կարող բարձրացնել։ Անարգանքով եմ լցված, և տե՛ս իմ թշվառությունը։ Բարձրանա էլ՝ առյուծի պես ինձ կորսաս ու դարձյալ ինձ կհաղթես։ Վկաներիդ իմ առաջ կնորոգես և իմ հանդեպ բարկությունդ կշատացնես։ Քո բանակները կրկին ու կրկին իմ դեմ են գալիս։
Կարդալ ՀՈԲ 10
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՀՈԲ 10:8-17
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր