ՀՈԲ 1:6-12

ՀՈԲ 1:6-12 ՆՎԱԱ

Մի օր Աստծու որդիները եկան Տիրոջ առաջ կանգնելու. սատանան էլ եկավ նրանց մեջ։ Տերը սատանային ասաց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Երկրի վրա շրջելուց և նրա մեջ ման գալուց»։ Տերը սատանային ասաց. «Իմ ծառա Հոբին ուշադրություն դարձրի՞ր, որ երկրի վրա նրա նման կատարյալ, արդար, աստվածավախ և չարությունից հեռացող մարդ չկա»։ Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Մի՞թե Հոբն Աստծուց վախենում է առանց ակնկալության. չէ՞ որ դու նրան, նրա տունը, նրա բոլոր կալվածները ցանկապատել ես, նրա ձեռքի գործն օրհնել. նրա հոտերը տարածվել են երկրով մեկ։ Բայց հիմա ձեռքդ երկարի՛ր, նրա ողջ ունեցվածքին դիպի՛ր ու կտեսնես, որ քո դիմաց քեզ կհայհոյի»։ Տերը սատանային ասաց. «Ահա նրա ամբողջ ունեցվածքը քո ձեռքին թող լինի, միայն թե ձեռքդ նրա վրա չերկարես»։ Եվ սատանան Տիրոջ առջևից դուրս գնաց։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում