Բենիամինի երկրում՝ Անաթովթի մեջ եղող քահանաներից Քեղկիայի որդի Երեմիայի խոսքերը, որին Տիրոջ խոսքը հասավ Հուդայի թագավոր Ամոնի որդի Հովսիայի օրերին՝ նրա թագավորության տասներեքերորդ տարում, Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Հովակիմի օրերին, մինչև Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Սեդեկիայի տասնմեկերորդ տարվա վերջը, մինչև Երուսաղեմի տարագրությունը, հինգերորդ ամսում։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Քեզ որովայնում չկազմած՝ ես ընտրեցի քեզ, և քեզ, արգանդից դեռ դուրս չեկած, ես սրբեցի. ես քեզ ազգերին մարգարե եմ դրել»։ Եվ ես ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, ահա ես խոսել չգիտեմ, որովհետև ես մանուկ եմ»։ Բայց Տերն ասաց ինձ. «Մի՛ ասա. “Ես մանուկ եմ”, այլ ում մոտ որ քեզ ուղարկեմ, կգնաս և ամենը, ինչ որ քեզ հրամայեմ, կխոսես։ Նրանց երեսից մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, որ քեզ ազատեմ»,- ասում է Տերը։ Տերը մեկնեց իր ձեռքը և դիպավ իմ բերանին, և Տերն ասաց ինձ. «Ահա ես իմ խոսքերը քո բերանի մեջ դրեցի։ Տե՛ս, ես քեզ այսօր ազգերի վրա և թագավորությունների վրա նշանակեցի, որ արմատախիլ անես և քանդես, ոչնչացնես ու տապալես, որ կառուցես և տնկես»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Ո՛վ Երեմիա, ի՞նչ ես տեսնում»։ Ես ասացի. «Նշենու մի ճյուղ եմ տեսնում ես»։
Կարդալ ԵՐԵՄԻԱ 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՐԵՄԻԱ 1:1-11
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր