ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:20-25

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:20-25 ՆՎԱԱ

Եվ Բենիամինի որդիներին պատվիրելով՝ ասացին. «Գնացե՛ք, թաքնվե՛ք այգիներում, և երբ տեսնեք, որ Սելովի աղջիկները պար բռնած դուրս են գալիս պարելու, այն ժամանակ այգիներից դո՛ւրս եկեք, ու թող ձեզնից ամեն մեկն իր համար Սելովի աղջիկներից կին հափշտակի, և գնացե՛ք Բենիամինի երկիրը։ Եվ եթե նրանց հայրերը կամ եղբայրները գան մեզ մոտ բողոքելու, նրանց կասենք. “Նրանց մե՛զ շնորհեք, որովհետև մենք պատերազմում նրանց ամեն մեկի համար կին չպահեցինք, ոչ էլ դուք ձեր աղջիկներից տվեցիք նրանց, որ հանցավոր լինեք”»։ Բենիամինի որդիներն այդպես էլ արեցին. իրենց թվի համեմատ կանայք հափշտակելով պար բռնածներից՝ վերցրին և գնացին, վերադարձան իրենց ժառանգությունը և քաղաքներ շինեցին ու բնակվեցին դրանց մեջ։ Այն ժամանակ Իսրայելի որդիները՝ ամեն մարդ, այնտեղից իր ցեղի և իր ազգատոհմի մոտ գնաց, և ամեն մարդ այնտեղից գնաց դեպի իր ժառանգությունը։ Այն օրերին Իսրայելում թագավոր չկար. ամեն մարդ իր աչքին հաճելի եղածն էր անում։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:20-25 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում