ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15:9-20

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15:9-20 ՆՎԱԱ

Փղշտացիները ելան ու բանակ դրեցին Հուդայի մեջ և տարածվեցին Լեքիի մեջ։ Եվ Հուդայի մարդիկ ասացին. «Ինչո՞ւ եք եկել մեզ վրա»։ Նրանք էլ ասացին. «Եկել ենք Սամփսոնին կապելու, որ նրա մեզ արածի պես մենք էլ իրեն անենք»։ Եվ Հուդայից երեք հազար մարդ իջան Ետամ ապառաժի խոռոչը և Սամփսոնին ասացին. «Չգիտե՞ս, որ փղշտացիներն իշխում են մեզ վրա, այս ի՞նչ ես արել մեզ հետ»։ Եվ Սամփսոնը նրանց ասաց. «Ինչպես որ նրանք են արել ինձ, ես էլ նրանց այդպես եմ արել»։ Նրան ասացին. «Մենք իջել ենք, որ քեզ կապենք և փղշտացիների ձեռքը տանք»։ Եվ Սամփսոնը նրանց ասաց. «Ինձ երդո՛ւմ տվեք, որ ինձ չեք սպանի»։ Եվ նրանք խոսեցին նրա հետ՝ ասելով. «Ո՛չ, քեզ միայն կկապենք ու նրանց ձեռքը կտանք և քեզ բնավ չենք սպանի». և նրան երկու նոր չվանով կապեցին ու դուրս հանեցին ապառաժից։ Նա եկավ մինչև Լեքի, և փղշտացիներն աղաղակելով դիմավորեցին նրան. Տիրոջ Հոգին եկավ նրա վրա, և նրա կռների վրա եղած չվանները կրակով այրված քաթանի պես դարձան, և կապերը քանդվեցին ձեռքերից։ Եվ էշի մի ծնոտ գտավ, որ դեռ չորացած չէր, ձեռքը մեկնեց, վերցրեց այն և նրանով հազար մարդ սպանեց։ Եվ Սամփսոնն ասաց. «Էշի ծնոտով մի խումբ, երկու խումբ՝ հազար մարդ սպանեցի էշի ծնոտով»։ Եվ երբ իր խոսքը վերջացրեց, ծնոտը գցեց ձեռքից և այդ տեղի անունը կոչեց Ռամաթ-Լեքի։ Եվ շատ խիստ ծարավեց, Տիրոջն աղաղակեց և ասաց. «Դու քո ծառայի ձեռքով հաջողեցրիր այս մեծ փրկությունը, և հիմա ծարավից մեռնեմ ու անթլփատների ձե՞ռքն ընկնեմ»։ Եվ Աստված բացեց Լեքիի մեջ եղած փոսը, և նրանից ջուր ելավ. նա խմեց, և ոգին դարձավ իր մոտ, ու կենդանացավ. դրա համար էլ նրա անունն ասվեց Այն-Հաքորե, որը Լեքիի մեջ է մինչև այսօր։ Եվ նա փղշտացիների օրերին քսան տարի դատավորություն արեց Իսրայելում։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15:9-20 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում