ԵՍԱՅԻ 4

4
1Այդ օրը յոթ կին կբռնեն մի տղամարդու և կասեն. «Մեր հացը կուտենք և մեր հագուստը կհագնենք, միայն թե քո անունով կոչվենք։ Վերացրո՛ւ մեր նախատինքը»։
Երուսաղեմը պիտի վերականգնվի
2Այդ օրը Տիրոջ շառավիղը գեղազարդ ու փառավոր կլինի, և երկրի պտուղը պարծանք ու շքեղություն կլինի Իսրայելի վերապրողների համար։ 3Սիոնի մնացորդը և Երուսաղեմում մնացածները սուրբ կկոչվեն. բոլոր նրանք, որ գրված են Երուսաղեմում ապրելու համար, 4երբ լվացած լինի Սիոնի դուստրերի աղտեղությունը և մաքրած լինի Երուսաղեմն իր մեջ եղած արյունից իրավունքի հոգով և կրակի հոգով։ 5Տերը Սիոն լեռան բոլոր բնակավայրերում և ժողովատեղերի վրա ցերեկը ամպ, իսկ գիշերը՝ ծուխ ու կրակի պայծառ, այրող բոց կստեղծի, որովհետև ամբողջ փառքի վրա մի ամպհովանի կլինի։ 6Այն տաղավար կդառնա, հովանի՝ ցերեկվա տաքության#4.6 Բռց. չորության։ դեմ, և ապաստարան ու ծածկ՝ մրրիկի և անձրևի դեմ։

Արդեն Ընտրված.

ԵՍԱՅԻ 4: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում