Զգո՛ւյշ եղեք, որ չմերժեք նրան, ով խոսում էր, որովհետև եթե նրանք, այս երկրի վրա պատգամ տվողին մերժելով, չկարողացան պատժից ազատվել, ապա որքա՜ն ավելի մենք, եթե երկնքից խոսողին մերժենք, որի ձայնն այն ժամանակ երկիրը շարժեց, հիմա էլ խոստում է տալիս՝ ասելով. «Մեկ անգամ ևս կշարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաև երկինքը» ։ Բայց «մեկ անգամ ևս»-ը ցույց է տալիս, որ շարժված բաներն իբրև արդեն կատարվածներ պիտի փոփոխվեն, որպեսզի անշարժ բաները մնան։ Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով՝ ամուր պահենք այն շնորհը, որով հաճույքով պիտի ծառայենք Աստծուն, ահով ու երկյուղածությամբ, որովհետև մեր Աստվածը ոչնչացնող կրակ է։
Կարդալ Եբրայեցիներին 12
Կիսվել
Համեմատել տարբերակները: Եբրայեցիներին 12:25-29
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր