ԾՆՆԴՈՑ 39:11-22

ԾՆՆԴՈՑ 39:11-22 ՆՎԱԱ

Այնպես պատահեց, որ մի օր Հովսեփն իր գործը կատարելու համար տուն եկավ, և այնտեղ՝ տան մեջ, տան մարդկանցից ոչ մեկը չկար։ Կինը բռնեց նրա հագուստից՝ ասելով. «Պառկի՛ր ինձ հետ»։ Նա իր հագուստը թողեց նրա ձեռքում և դուրս փախավ։ Երբ կինը տեսավ, որ նա հագուստն իր ձեռքում թողեց և դուրս փախավ, կանչեց իր տան մարդկանց և պատմեց նրանց՝ ասելով. «Տեսե՛ք, մի եբրայեցի բերեց մեզ համար, որ խայտառակ անի մեզ։ Նա ինձ մոտ եկավ, որ պառկի ինձ հետ, բայց ես բարձրաձայն աղաղակեցի։ Իսկ երբ լսեց, որ ես ձայնս բարձրացրի և աղաղակեցի, իր հագուստն ինձ մոտ թողեց և դուրս փախավ»։ Եվ կինը նրա հագուստը պահեց իր մոտ, մինչև որ իր տերը տուն եկավ։ Եվ խոսեց նրա հետ՝ ասելով. «Այն եբրայեցի ծառան, որ դու բերեցիր մեզ համար, եկավ ինձ մոտ, որ խայտառակի ինձ։ Իսկ երբ ես ձայնս բարձրացրի և աղաղակեցի, իր հագուստն ինձ մոտ թողեց ու դուրս փախավ»։ Երբ նրա տերը լսեց իր կնոջ խոսքերը, որ պատմեց իրեն՝ ասելով. «Քո ծառան այսպիսի բաներ արեց ինձ», նրա բարկությունը բորբոքվեց։ Հովսեփի տերը բռնեց ու բանտ նետեց նրան, այն տեղը, որտեղ թագավորի բանտարկյալներն էին կապված։ Եվ նա այնտեղ՝ բանտում էր։ Բայց Տերը Հովսեփի հետ էր. ողորմություն ցույց տվեց նրան և բանտապետի առաջ շնորհ գտնել տվեց նրան։ Բանտապետը Հովսեփի ձեռքը հանձնեց բանտում գտնվող բոլոր կալանավորներին. և ինչ էլ որ արվում էր այնտեղ, պատասխանատուն նա էր։

ԾՆՆԴՈՑ 39:11-22 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում