ԾՆՆԴՈՑ 39:1-6

ԾՆՆԴՈՑ 39:1-6 ՆՎԱԱ

Հովսեփին իջեցրին Եգիպտոս։ Փարավոնի ներքինի եգիպտացի Պետափրեսը՝ թիկնապահների պետը, ծախու առավ նրան իսմայելացիների ձեռքից, որոնք այնտեղ էին իջեցրել նրան։ Տերը Հովսեփի հետ էր. նա հաջողակ մարդ էր և ապրում էր իր եգիպտացի տիրոջ տանը։ Նրա տերը տեսավ, որ Տերը նրա հետ էր, և թե ինչ որ նա անում էր, Տերը հաջողում էր նրա ձեռքով։ Հովսեփը շնորհ գտավ նրա առաջ և ծառայում էր նրան։ Եվ նա իր տան վրա վերակացու կարգեց նրան և իր ամբողջ ունեցվածքը նրա ձեռքը հանձնեց։ Եվ այն ժամանակից հետո, երբ նրան իր տան և իր ամբողջ ունեցվածքի վրա վերակացու կարգեց, Տերը եգիպտացու տունն օրհնեց Հովսեփի պատճառով։ Տիրոջ օրհնությունը լինում էր թե՛ տանը և թե՛ դաշտում նրա ամբողջ ունեցվածքի վրա։ Եվ նա իր ամբողջ ունեցածը թողեց Հովսեփի ձեռքին և նրա մոտ եղած ոչ մի բանից տեղեկություն չուներ, բացի իր կերած հացից։ Հովսեփը գեղեցիկ էր դեմքով և գեղեցիկ՝ տեսքով։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում