ԾՆՆԴՈՑ 33
33
Հակոբը հանդիպում է Եսավին
1Հակոբն իր աչքերը բարձրացրեց ու նայեց։ Եվ ահա գալիս էր Եսավը, նրա հետ՝ չորս հարյուր մարդ։ Հակոբն իր զավակներին բաժանեց ու հանձնեց Լիային, Ռաքելին և երկու աղախիններին։ 2Եվ աղախիններին իրենց զավակներով կանգնեցրեց առջևում, Լիային իր զավակներով՝ նրանց ետևում, իսկ Ռաքելին ու Հովսեփին՝ ամենավերջում։ 3Ինքն անցավ նրանց առաջը և մինչև գետին յոթ անգամ խոնարհություն արեց նախքան իր եղբորը մոտենալը։ 4Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց նրան, փաթաթվեց նրա պարանոցին և համբուրեց նրան, և լաց եղան։ 5Եսավը, իր աչքերը վեր բարձրացնելով, տեսավ կանանց ու զավակներին և ասաց. «Սրանք քո ի՞նչն են»։ Նա պատասխանեց. «Այն զավակներն են, որ Աստված պարգևել է#33.5 Եբր. ողորմելով պարգևել է։ քո ծառային»։ 6Աղախիններն ու նրանց զավակները մոտեցան և խոնարհություն արեցին։ 7Լիան ու նրա զավակներն էլ մոտեցան և խոնարհություն արեցին։ Վերջում մոտեցան Հովսեփն ու Ռաքելը և խոնարհություն արեցին։ 8Եսավը հարցրեց. «Ինչի՞ համար է քո այս ամբողջ խումբը, որին ես հանդիպեցի»։ Հակոբն ասաց. «Իմ տիրոջ առաջ շնորհ գտնելու համար է»։ 9Եսավն ասաց. «Ես շատ ունեմ, եղբա՛յր իմ, քոնը քեզ լինի»։ 10Հակոբն ասաց. «Ո՛չ, խնդրեմ, եթե շնորհ գտա քո առաջ, ընդունի՛ր իմ ընծան իմ ձեռքից հենց նրա համար, որ տեսա քո երեսը Աստծու երեսը տեսնելու պես, և դու բարեհաճ եղար իմ հանդեպ։ 11Խնդրեմ, ընդունի՛ր քեզ բերած իմ ընծան#33.11 Եբր. օրհնություն։, որովհետև Աստված ողորմեց ինձ, և որովհետև ես ամեն բան ունեմ»։ Պնդեց, և նա էլ ընդունեց։ 12Եվ նա ասաց. «Վեր կենանք գնանք, և ես կգնամ քո առաջից»։ 13Հակոբն ասաց նրան. «Իմ տերը գիտի, որ զավակները նուրբ են, և ինձ հետ եղած ոչխարներն ու արջառներն էլ ձագերով են. եթե նրանց մեկ օր անընդհատ քշեն, բոլոր հոտերը կսատկեն։ 14Ուրեմն թող իմ տերն իր ծառայի առջևից գնա, իսկ ես մենակ կամաց-կամաց կգնամ իմ առջևում եղած անասունների ընթացքով և իմ երեխաների ընթացքով, մինչև որ գամ Սեիր՝ իմ տիրոջ մոտ»։ 15Եսավն ասաց. «Թող ինձ հետ եղած ժողովրդից քեզ մոտ թողնեմ»։ Հակոբը պատասխանեց. «Ի՞նչ կարիք կա. թող իմ տիրոջ առաջ շնորհ գտնեմ»։ 16Այսպես Եսավն այդ օրը իր ճանապարհով վերադարձավ Սեիր։
17Հակոբը գնաց Սոկքովթ, իր համար տուն շինեց և իր հոտերի համար՝ փարախներ։ Դրա համար այդ վայրը կոչվեց Սոկքովթ։#33.17 Գոմեր։
18Միջագետքից վերադառնալիս Հակոբը եկավ սյուքեմացիների Սաղեմ#33.18 Եբր. Սյուքեմ։ քաղաքը, որ գտնվում է Քանանի երկրում, և բնակվեց քաղաքի դիմաց։ 19Այն արտի կալվածքը, որտեղ կանգնեցրել էր իր վրանը, ծախու էր առել Սյուքեմի հայր Եմորից հարյուր կեսիթայով։#33.19 Կեսիթա՝ արծաթադրամ։ 20Այդտեղ մի զոհասեղան շինեց և անունը դրեց Էլ-Էլոհե-Իսրայել#33.20 Աստված Աստվածը Իսրայելի։։
Արդեն Ընտրված.
ԾՆՆԴՈՑ 33: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018