ԾՆՆԴՈՑ 32:24-31

ԾՆՆԴՈՑ 32:24-31 ՆՎԱԱ

Եվ Հակոբը մնաց միայնակ։ Եվ մի մարդ գոտեմարտում էր նրա հետ մինչև արևածագ։ Երբ մարդը տեսավ, որ չկարողացավ հաղթել նրան, դիպավ նրա ազդրի ջղին, և Հակոբի ազդրի ջիղը թուլացավ նրա հետ գոտեմարտելու ժամանակ։ Նա ասաց. «Թո՛ւյլ տուր ինձ, որովհետև արշալույսը բացվեց»։ Հակոբն ասաց. «Չեմ թողնի քեզ, մինչև որ ինձ չօրհնես»։ Եվ ասաց նրան. «Ի՞նչ է քո անունը»։ Նա էլ պատասխանեց. «Հակոբ է»։ Նա ասաց. «Քո անունն այլևս թող Հակոբ չասվի, այլ Իսրայել, որովհետև դու մարտնչեցիր Աստծու հետ ու մարդկանց հետ և հաղթեցիր»։ Հակոբը հարցրեց և ասաց. «Աղաչում եմ, ասա՛ քո անունը»։ Նա պատասխանեց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը»։ Եվ նա այնտեղ օրհնեց Հակոբին։ Հակոբն այդ տեղը կոչեց Փանուել, որովհետև,- ասաց նա,- «Աստծուն տեսա դեմ առ դեմ և ողջ մնացի»։ Արեգակը ծագեց Հակոբի վրա, երբ Փանուելից անցավ, և կաղում էր իր ազդրի վրա։