ԾՆՆԴՈՑ 32:22-29

ԾՆՆԴՈՑ 32:22-29 ՆՎԱԱ

Եվ այն գիշերը վեր կացավ, առավ իր երկու կանանց, իր երկու աղախիններին, իր տասնմեկ որդիներին և անցավ Հաբոկի ծանծաղուտով։ Նրանց առավ, անցկացրեց վտակով, անցկացրեց նաև իր ամբողջ ունեցվածքը։ Եվ Հակոբը մնաց միայնակ։ Եվ մի մարդ գոտեմարտում էր նրա հետ մինչև արևածագ։ Երբ մարդը տեսավ, որ չկարողացավ հաղթել նրան, դիպավ նրա ազդրի ջղին, և Հակոբի ազդրի ջիղը թուլացավ նրա հետ գոտեմարտելու ժամանակ։ Նա ասաց. «Թո՛ւյլ տուր ինձ, որովհետև արշալույսը բացվեց»։ Հակոբն ասաց. «Չեմ թողնի քեզ, մինչև որ ինձ չօրհնես»։ Եվ ասաց նրան. «Ի՞նչ է քո անունը»։ Նա էլ պատասխանեց. «Հակոբ է»։ Նա ասաց. «Քո անունն այլևս թող Հակոբ չասվի, այլ Իսրայել, որովհետև դու մարտնչեցիր Աստծու հետ ու մարդկանց հետ և հաղթեցիր»։ Հակոբը հարցրեց և ասաց. «Աղաչում եմ, ասա՛ քո անունը»։ Նա պատասխանեց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը»։ Եվ նա այնտեղ օրհնեց Հակոբին։