Բոլորը, ովքեր հոժարասիրտ էին և ամբողջ հոգով կամեցող, եկան և Տիրոջն ընծա բերեցին ժողովի վրանի գործի համար, նրա ամբողջ ծառայության համար և սուրբ զգեստների համար։ Եկան տղամարդիկ և կանայք։ Բոլոր նրանք, ովքեր սրտով կամեցող էին, բերեցին գինդեր, օղեր, մատանիներ, ապարանջաններ և ամեն տեսակ ոսկե զարդեր. ամեն ոք ոսկե ընծա նվիրաբերեց Տիրոջը։ Բոլոր նրանք, ովքեր ունեին կապույտ, ծիրանագույն և կարմիր, նուրբ կտավներ, այծի մազ, կարմիր ներկված խոյի մորթիներ և թեհաշի մորթիներ, բերեցին։ Բոլոր արծաթե և պղնձե ընծա տվողներն ընծան բերեցին Տիրոջը. բոլոր նրանք, ում մոտ կար ծառայության ամեն գործի համար սատիմի փայտեր, բերեցին։ Եվ իմաստուն սրտով բոլոր կանայք իրենց ձեռքերով մանեցին և իրենց մանած կապույտ, ծիրանագույն, կարմիր ու նուրբ կտավը բերեցին։ Սրտանց ցանկացող և մանելու վարպետություն ունեցող բոլոր կանայք այծի մազ մանեցին։ Իշխանավորները բերեցին եղնգաքարեր և եփուդի ու լանջապանակի համար ամրացնելու քարեր, նաև լույսի համար, օծման յուղի համար և անուշահոտ խնկի համար համեմունքներ և յուղ բերեցին։ Իսրայելի որդիները՝ յուրաքանչյուր տղամարդ թե կին, որոնք հոժարություն ունեին բերելու ամեն տեսակ գործերի համար, որ Տերը Մովսեսի միջոցով պատվիրել էր անել, սիրահոժար ընծաներ բերեցին Տիրոջը։
Կարդալ ԵԼՔ 35
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵԼՔ 35:21-29
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր