ԵՍԹԵՐ 7

7
Համանը դատապարտվում է մահվան
1Թագավորը Համանի հետ խնջույքի գնաց Եսթեր թագուհու մոտ։ 2Երկրորդ օրն էլ գինի խմելիս թագավորը Եսթերին ասաց. «Քո խնդրանքն ի՞նչ է, Եսթե՛ր թագուհի, պիտի տրվի քեզ, և ի՞նչ է քո ուզածը, թեկուզ մինչև թագավորության կեսը, պիտի կատարվի»։
3Եսթեր թագուհին պատասխանեց՝ ասելով. «Եթե շնորհ եմ գտել քո աչքում, ո՛վ թագավոր, թող իմ խնդրանքով իմ անձը և իմ աղաչանքով իմ ազգն ինձ տրվեն։ 4Որովհետև ես և իմ ազգը ծախվել ենք ոչնչացվելու, սպանվելու և կորչելու։ Եթե իբրև ստրուկներ և ստրկուհիներ ծախվեինք, ես կլռեի. որովհետև մեր տառապանքը չի կարելի համեմատել թագավորի կորստի հետ»։
5Ասուերոս թագավորը խոսեց և Եսթեր թագուհուն ասաց. «Ո՞վ է նա և ո՞ւր է նա, որ համարձակվել է այդպես անել»։ 6Եսթերն ասաց. «Այդ հակառակորդը և թշնամին այս չար Համանն է»։ Իսկ Համանը դողում էր թագավորի և թագուհու առաջ։
7Թագավորը գինի խմելուց բարկացած վեր կացավ և գնաց պալատի պարտեզը։ Իսկ Համանը մնաց, որ իր անձի համար աղաչի Եսթեր թագուհուն. որովհետև տեսավ, որ թագավորից չարիքը հասել էր իրեն։
8Թագավորը պալատի պարտեզից վերադարձավ գինու խնջույքի սենյակը, և Համանն ընկել էր Եսթերի բազմոցի վրա։ Թագավորն ասաց. «Մի՞թե թագուհուն էլ բռնաբարում է ինձ մոտ՝ պալատում»։ Խոսքը դուրս էր եկել թագավորի բերանից, և իսկույն ծածկեցին Համանի երեսը։ 9Այն ժամանակ թագավորի առաջ եղող ներքինիներից մեկը՝ Արբոնան, ասաց. «Ահա այն հիսուն կանգունանոց փայտն էլ, որ Համանը պատրաստել է Մուրթքեի համար, որ բարի է խոսել թագավորի մասին, Համանի տանը տնկված է»։ Եվ թագավորն ասաց. «Նրան կախեցե՛ք դրա վրա»։ 10Համանին կախեցին այն փայտից, որ նա պատրաստել էր Մուրթքեի համար, և թագավորի բարկությունն իջավ։

Արդեն Ընտրված.

ԵՍԹԵՐ 7: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք