ԵՍԹԵՐ 4:10-16

ԵՍԹԵՐ 4:10-16 ՆՎԱԱ

Եսթերն ասաց Հաթաքին և նրան պատվիրեց գնալ Մուրթքեի մոտ և ասել. «Թագավորի բոլոր ծառաները և թագավորի գավառների ժողովուրդը գիտեն, որ ամեն տղամարդու կամ կնոջ, ով չկանչված մտնի թագավորի մոտ՝ ներքին գավիթը, մեկ օրենք կա, կսպանեն, բացի նրանից, որին թագավորը կմեկնի իր ոսկե գավազանը. նա կապրի։ Բայց ահա երեսուն օր է, ես չեմ կանչվել, որ թագավորի մոտ գնամ»։ Մուրթքեին պատմեցին Եսթերի խոսքերը։ Մուրթքեն պատասխան ուղարկեց Եսթերին՝ ասելով. «Մի՛ կարծիր, թե թագավորի տանը դու կազատվես բոլոր հրեաներից։ Եթե դու այս միջոցին լռես, մի ուրիշ տեղից հրեաների համար ազատություն և փրկություն կգա, բայց դու և քո հոր տունը կկորչեք, և ո՛վ գիտե, գուցե մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհության հասել»։ Եսթերը պատասխան ուղարկեց Մուրթքեին՝ ասելով. «Գնա ժողովի՛ր Շուշանում գտնվող բոլոր հրեաներին, և ծո՛մ պահեք ինձ համար. երեք օր գիշեր ու ցերեկ ո՛չ կերեք և ո՛չ էլ խմեք։ Ես էլ իմ աղախինների հետ այդպես ծոմ եմ պահելու և այնուհետև թագավորի մոտ եմ գնալու, թեև օրենք չէ. և եթե մեռնելու եմ, թող մեռնեմ»։

ԵՍԹԵՐ 4:10-16 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր