ԺՈՂՈՎՈՂ 6

6
1Մի չարիք կա, որ տեսել եմ արեգակի տակ, և դա ծանր է մարդկանց համար։
2Աստված մի մարդու հարստություն, ունեցվածք և պատիվ է տալիս, այնպես, որ իր հոգու ցանկացած բաներից ոչ մի պակասություն չունենա. բայց Աստված նրան իշխանություն չի տալիս դրանցից ճաշակելու, այլ մի օտար մարդ է ուտում այն։ Սա ունայնություն է և դառը չարիք։
3Եթե մի մարդ հարյուր որդի ծնի և շատ տարիներ ապրի, և նրա տարիների օրերը բազմաթիվ լինեն, ու նրա անձը չկշտանա բարիքից, և նա թաղում էլ չունենա, ես ասում եմ, որ վիժածը նրանից լավ է։
4Որովհետև նա ունայնությամբ է գալիս և խավարով գնում, ու խավարով է ծածկվում նրա անունը։
5Արեգակին չի տեսել և ոչինչ չի իմացել. նա այդ մարդուց հանգիստ կլինի։
6Եվ ահա, եթե նա կրկնակի հազար տարի էլ ապրի և մի բարիք չտեսնի. չէ՞ որ բոլորն էլ նույն տեղն են գնում։
7Մարդու ամբողջ աշխատանքն իր բերանի համար է, սակայն նրա ախորժակը չի հագենում։
8Որովհետև իմաստունն ի՞նչ առավելություն ունի անմիտից. ի՞նչ գերազանցություն՝ ապրողների մեջ ապրել իմացող աղքատը։
9Աչքերի տեսնելն ավելի լավ է, քան թե ցանկության թափառելը. սա էլ է ունայն և քամուն հետապնդում։
10Ինչ որ եղել է, իր անունով արդեն կոչված է. մարդն ինչ է, արդեն հայտնի է, և նա իրենից Զորավորի հետ չի կարող վիճել։
11Որքան շատ են խոսքերը, այնքան շատացնում են ունայնությունը. ո՞րն է մարդու օգուտը։
12Որովհետև ո՞վ գիտի, թե կյանքում ինչն է լավ մարդուն իր ունայն կյանքի սակավաթիվ բոլոր օրերի մեջ, որ ստվերի պես է անցկացնում. որովհետև ո՞վ պիտի մարդուն հայտնի, թե իրենից հետո ի՛նչ կլինի արեգակի տակ։

Արդեն Ընտրված.

ԺՈՂՈՎՈՂ 6: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք