Կողոսացիներին 4:7-13

Կողոսացիներին 4:7-13 ՆՎԱԱ

Իմ մասին ձեզ ամեն ինչ կտեղեկացնի Տյուքիկոսը՝ սիրելի եղբայրը, հավատարիմ սպասավորը և ծառայակիցը Տիրոջով։ Նրան հենց դրա համար ձեզ մոտ ուղարկեցի, որ մեր մասին իմանաք, ու նա ձեր սրտերը մխիթարի։ Նա Օնեսիմոս հավատարիմ ու սիրելի եղբոր հետ է, որ ձեր համաքաղաքացին է։ Նրանք ամեն բանի մասին, ինչ որ այստեղ լինում է, ձեզ կտեղեկացնեն։ Ձեզ ողջունում են Արիստարքոսը՝ իմ բանտակիցը, և Բառնաբասի եղբորորդի Մարկոսը, որի համար պատվեր ստացաք, որ եթե ձեզ մոտ գա, նրան ընդունեք, և Հիսուսը, որ Հուստոս է կոչվում, որոնք թլփատվածներից են։ Միայն նրանք են իմ գործակիցներն Աստծու արքայության մեջ, որով ինձ համար էլ մխիթարություն եղան։ Ձեզ ողջունում է Եպափրասը՝ Քրիստոսի ծառան, որ ձեր համաքաղաքացին է. նա ամեն ժամ ձեզ համար տքնում է աղոթքներով, որ մնաք կատարյալ և լցված լինեք Աստծու ամբողջ կամքով։ Վկայում եմ նրա համար, որ խիստ նախանձախնդիր է ձեր և նրանց նկատմամբ, ովքեր Լաոդիկիայում և Հերապոլիսում են։