Սակայն Բարձրյալը ձեռակերտ տաճարներում չի բնակվում, ինչպես մարգարեն է ասում. "Երկինքն իմ աթոռն է, երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։ Ինչպիսի՞ տուն պիտի շինեիք ինձ համար,- ասում է Տերը,- կամ ո՞րն է հանգիստ առնելու իմ տեղը. չէ՞ որ իմ ձեռքն է այս ամենը ստեղծել" ։ Համառնե՛ր և սրտերով ու ականջներով անթլփատնե՛ր, դուք միշտ ընդդիմանում եք Սուրբ Հոգուն. ինչպես ձեր հայրերն էին, այնպես էլ դուք եք։ Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին. սպանեցին նրանց, ովքեր կանխավ հայտնեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները հիմա դուք եղաք. դուք, որ օրենքն ստացաք հրեշտակների պատվերով, բայց այն չպահեցիք»։ Նրանք, այս խոսքերը լսելով, իրենց սրտերում զայրանում էին ու նրա վրա կրճտացնում ատամները։ Իսկ նա, Սուրբ Հոգով լցված, դեպի երկինք նայեց ու տեսավ Աստծու փառքը և Հիսուսին՝ Աստծու աջ կողմում կանգնած։
Կարդալ Գործք Առաքելոց 7
Կիսվել
Համեմատել տարբերակները: Գործք Առաքելոց 7:48-55
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր