Բ Կորնթացիներին 7:1-7

Բ Կորնթացիներին 7:1-7 ՆՎԱԱ

Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելինե՛ր, հոգու և մարմնի ամեն պղծությունից ինքներս մեզ մաքրենք և սրբությունը Աստծու երկյուղով կատարյալ դարձնենք։ Մեզ տե՛ղ տվեք ձեր սրտերում. մենք ոչ ոքի չենք նեղացրել, ոչ ոքի չենք վնասել, ոչ ոքի չենք զրկել։ Դատապարտելու համար չեմ ասում, որովհետև կանխավ ասացի, որ դուք մեր սրտերում եք՝ ձեզ հետ միասին ապրելու, նաև մեռնելու համար։ Ձեր նկատմամբ իմ վստահությունը մեծ է, մեծ է ձեզանով իմ պարծանքը. մխիթարությամբ լեցուն եմ. առավել ուրախ եմ մեր ամեն նեղության մեջ։ Որովհետև երբ հասանք Մակեդոնիա, բոլորովին հանգիստ չունեցանք, այլ ամեն բանում նեղություն կրեցինք. դրսում մարտնչում էինք, ներքուստ ահ ու սարսափ ապրում։ Բայց խոնարհներին մխիթարող Աստվածը Տիտոսի գալուստով մեզ մխիթարեց. ոչ միայն նրա գալստյամբ, այլև այն մխիթարությամբ, որով նա ձեր մեջ մխիթարվել էր։ Երբ նա մեզ պատմեց ձեր սրտի փափագի՝ ձեր լացի և իմ հանդեպ ձեր ունեցած նախանձախնդրության մասին, ես ավելի ուրախացա.