Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 22

22
Հուդայի Օքոզիա թագավորը
(Դ Թագ. 8.25-29, 9.21-28)
1Երուսաղեմի բնակիչները նրա փոխարեն թագավոր արեցին նրա կրտսեր որդուն՝ Օքոզիային, որովհետև բոլոր մեծերին սպանել էին այն գնդերը, որոնք բանակատեղի էին եկել արաբացիների հետ։ Այսպես թագավոր դարձավ Հուդայում Հովրամ թագավորի որդի Օքոզիան։ 2Օքոզիան քառասուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ#22.2 Ասոր., հուն. և Դ Թագ. 8.26 Օքոզիան քսաներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ։, և մեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Գոթողիա՝ Ամրիի դուստրը։ 3Սա էլ գնաց Աքաաբի տան ճանապարհներով, որովհետև նրա մայրը խրատում էր նրան, որ չարիք գործի։ 4Նա չարիք գործեց Տիրոջ առաջ Աքաաբի տան նման, որովհետև նրանք էին նրան խրատ տվողները՝ իր հոր մահից հետո նրան փչացնելու համար։ 5Նաև առաջնորդվելով նրանց խորհուրդներով՝ Իսրայելի թագավոր Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Ռամոթ-Գաղաադ՝ պատերազմելու ասորիների թագավոր Ազայելի դեմ։ Եվ ասորիները վիրավորեցին Հովրամին։ 6Նա վերադարձավ, որ Հեզրայելում բժշկվի այն վերքերից, որ ստացել էր Ռամայում, երբ պատերազմում էր ասորիների Ազայել թագավորի դեմ։ Հուդայի թագավոր Հովրամի որդի Օքոզիան#22.6 Կամ Ազարիան։ իջավ Հեզրայել՝ տեսնելու Աքաաբի որդի Հովրամին, որը հիվանդ էր։ 7Աստծուց էր, որ Օքոզիան իր կործանման համար գնար Հովրամի մոտ, որովհետև երբ նա եկավ, Հովրամի հետ ընդառաջ գնաց Նամեսսիի որդի Հեուին, որին Տերը օծել էր Աքաաբի տունը բնաջնջելու համար։ 8Երբ Հեուն Աքաաբի տան վրա Աստծու դատաստանն էր ի գործ դնում, տեսավ, որ Հուդայի երկրի իշխաններն ու Օքոզիայի եղբորորդիները ծառայում էին Օքոզիային, և սպանեց նրանց։ 9Նա փնտրեց Օքոզիային, որին բռնեցին, երբ նա թաքնված էր Սամարիայում։ Նրան բերեցին Հեուի մոտ և սպանեցին նրան. ու թաղեցին նրան, որովհետև ասում էին, թե՝ «Սա այն Հոսափատի որդին է, որն իր ամբողջ սրտով փնտրում էր Տիրոջը»։ Եվ Օքոզիայի տանը չկար մեկը, որ կարողանար թագավորել։
Գոթողիան՝ Հուդայի թագուհի
(Դ Թագ. 11.1-3)
10Բայց Օքոզիայի մայրը՝ Գոթողիան, երբ տեսավ, որ իր որդին մեռավ, վեր կացավ և ոչնչացրեց Հուդայի տան ամբողջ թագավորական սերունդը։ 11Սակայն թագավորի դուստր Հոսաբեեն թագավորի որդիների սպանվելու ժամանակ նրանց միջից գողացավ տարավ Օքոզիայի որդի Հովասին և նրան իր դայակի հետ դրեց անկողինների սենյակում։ Եվ այսպես Հովրամ թագավորի դուստր Հոսաբեեն՝ Հովիադա քահանայի կինը, որովհետև նա Օքոզիայի քույրն էր, թաքցրեց նրան Գոթողիայից, նա էլ չսպանեց նրան։ 12Հովասը վեց տարի Աստծու տանը թաքնված մնաց նրանց հետ, և Գոթողիան էր թագավորում երկրում։

Արդեն Ընտրված.

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 22: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում