Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:6-13

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:6-13 ՆՎԱԱ

Բայց հետո Դավթի սիրտը խղճահարվեց, որ Սավուղի վերարկուի ծայրը կտրեց։ Եվ իր մարդկանց ասաց. «Աստված չանի, որ Տիրոջ օծյալի՝ իմ տիրոջ դեմ անեմ այս բանը, որ իմ ձեռքը բարձրացնեմ նրա վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է»։ Եվ Դավիթն այս խոսքերով զսպեց իր մարդկանց և նրանց չթողեց, որ հարձակվեն Սավուղի վրա։ Եվ Սավուղը դուրս եկավ քարայրից ու գնաց իր ճանապարհով։ Հետո Դավիթը վեր կացավ, դուրս եկավ այն քարայրից ու Սավուղի ետևից կանչելով՝ ասաց. «Ո՜վ տեր իմ թագավոր». և երբ Սավուղը ետ նայեց, Դավիթը երեսնիվայր խոնարհվեց։ Դավիթն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ես ականջ դնում մարդկանց խոսքին, որ ասում են, թե՝ “Ահա Դավիթն ուզում է չարիք անել քեզ”։ Ահա այսօր քո աչքերը տեսնում են, որ քարայրի մեջ այսօր Տերը քեզ իմ ձեռքը մատնեց, և ասացին, որ քեզ սպանեմ, բայց ես խնայեցի քեզ և ասացի. “Ես իմ ձեռքը չեմ բարձրացնի իմ տիրոջ վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է”։ Եվ տե՛ս, հա՛յր իմ, տե՛ս, իմ ձեռքին է քո վերարկուի ծայրը, և ես կտրեցի քո վերարկուի ծայրը, բայց քեզ չսպանեցի. հասկացի՛ր և տե՛ս, որ իմ ձեռքի մեջ չարություն և անօրենություն չկա, և քո դեմ մի հանցանք չեմ գործել, բայց դու ուզում ես իմ անձը սպանել։ Թող Տերը դատաստան անի իմ ու քո միջև. Տերն իմ վրեժն առնի քեզանից, բայց իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա։