Թող Տերը դատաստան անի իմ ու քո միջև. Տերն իմ վրեժն առնի քեզանից, բայց իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա։ Ինչպես հին առածն է ասում. “Անօրեններից անօրենությունը դուրս կգա”, բայց իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա։ Իսրայելի թագավորն ո՞ւմ դեմ է դուրս եկել, և դու ո՞ւմ ետևից ես ընկել՝ մի սատկած շա՞ն ետևից, մի լվի՞ ետևից։ Թող Տերը դատավոր լինի և դատաստան անի իմ ու քո միջև և տեսնի ու իմ դատը վարի և ինձ ազատի քո ձեռքից»։ Երբ Դավիթը վերջացրեց Սավուղին ասել այս խոսքերը, Սավուղն ասաց. «Այդ քո ձա՞յնն է, որդյա՛կ իմ Դավիթ». և Սավուղը բարձրացրեց իր ձայնն ու լաց եղավ։ Եվ Դավթին ասաց. «Դու ինձնից արդար ես, որովհետև դու ինձ բարիք հատուցեցիր, իսկ ես չարիք հատուցեցի քեզ։ Դու այսօր ցույց տվեցիր ինձ արած քո բարությունը, որ Տերն ինձ քո ձեռքն էր մատնել, բայց դու ինձ չսպանեցիր։ Որովհետև եթե մի մարդ գտնի իր թշնամուն, կթողնի՞, որ նա գնա խաղաղությամբ. թող Տերը քեզ բարիք հատուցի՝ այսօր քո ինձ արածի փոխարեն։
Կարդալ Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:13-20
7 օր
Կա՞ քո կյանքում մի բան, որ եթե քեզ հնարավորություն տրվեր այն փոխելու դու կփոխեիր և այլ ընտրություն կկատարեիր։ Շատերի կյանքում եղել են դեպքեր, երբ ամենահարազատ մարդը դարձել է օտար, իսկ պատճառ՝ անհաշտությունը, իսկ միգուցե հենց դու ես անցնում այդ ամենի միջով կամ քո մտերիմներից ինչ-որ մեկը։ Առաջարկում եմ ընթերցել հաշտության թեմայով այս ընթերցանության ծրագիրը, որտեղ կգտնես Աստծո կամքն ու քո կյանքի համար պատնեշներ քանդող և հարաբերություններ կառուցող ծրագիրը։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր