Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:10-14

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:10-14 ՆՎԱԱ

Դավիթն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ես ականջ դնում մարդկանց խոսքին, որ ասում են, թե՝ “Ահա Դավիթն ուզում է չարիք անել քեզ”։ Ահա այսօր քո աչքերը տեսնում են, որ քարայրի մեջ այսօր Տերը քեզ իմ ձեռքը մատնեց, և ասացին, որ քեզ սպանեմ, բայց ես խնայեցի քեզ և ասացի. “Ես իմ ձեռքը չեմ բարձրացնի իմ տիրոջ վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է”։ Եվ տե՛ս, հա՛յր իմ, տե՛ս, իմ ձեռքին է քո վերարկուի ծայրը, և ես կտրեցի քո վերարկուի ծայրը, բայց քեզ չսպանեցի. հասկացի՛ր և տե՛ս, որ իմ ձեռքի մեջ չարություն և անօրենություն չկա, և քո դեմ մի հանցանք չեմ գործել, բայց դու ուզում ես իմ անձը սպանել։ Թող Տերը դատաստան անի իմ ու քո միջև. Տերն իմ վրեժն առնի քեզանից, բայց իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա։ Ինչպես հին առածն է ասում. “Անօրեններից անօրենությունը դուրս կգա”, բայց իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:10-14 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում