Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:7-13

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:7-13 ՆՎԱԱ

Բայց Տերը Սամուելին ասաց. «Մի՛ նայիր նրա տեսքին ու բարձր հասակին, քանզի ես մերժեցի նրան, որովհետև Տերը մարդու պես չի նայում. մարդը տեսնում է աչքին երևացողը, իսկ Տերը սրտին է նայում»։ Հետո Հեսսեն կանչեց Աբինադաբին և նրան անցկացրեց Սամուելի առջևով. և Սամուելն ասաց. «Տերը սրան էլ չի ընտրել»։ Եվ Հեսսեն անցկացրեց Սամաային, և Սամուելն ասաց. «Տերը սրան էլ չի ընտրել»։ Եվ Հեսսեն Սամուելի առջևով անցկացրեց իր յոթ որդիներին, և Սամուելը Հեսսեին ասաց. «Տերը սրանցից ոչ մեկին չընտրեց»։ Եվ Սամուելը Հեսսեին ասաց. «Սրա՞նք են քո բոլոր տղաները»։ Եվ Հեսսեն ասաց. «Տակավին մնացել է կրտսերը. նա հիմա ոչխարներն է արածեցնում»։ Եվ Սամուելը Հեսսեին ասաց. «Մա՛րդ ուղարկիր և բերե՛լ տուր նրան, որովհետև մենք սեղան չպիտի նստենք, մինչև նա այստեղ չգա»։ Եվ նա մարդ ուղարկեց ու բերել տվեց նրան. նա շիկահեր էր, գեղեցիկ աչքերով և դեմքով էլ գեղեցիկ։ Այն ժամանակ Տերն ասաց. «Վե՛ր կաց, օծի՛ր դրան, որովհետև սա է»։ Սամուելը վերցրեց յուղի եղջյուրը և օծեց նրան իր եղբայրների մեջ, և այդ օրից հետո Տիրոջ Հոգին զորավոր կերպով իջավ Դավթի վրա. և Սամուելը վեր կացավ ու գնաց Ռամա։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:7-13 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր