Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:17-24

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:17-24 ՆՎԱԱ

Այս դեպքերից հետո այնպես եղավ, որ այդ կնոջ՝ տանտիրուհու տղան հիվանդացավ, և նրա հիվանդությունը խիստ ծանր էր, մինչև իսկ շունչ չէր մնացել նրա մեջ։ Եվ կինն ասաց Եղիային. «Դու ի՞նչ ունես ինձ հետ, մա՛րդ Աստծո, ինձ մոտ եկար, որ հիշեցնես իմ մեղքերը և մեռցնե՞ս իմ որդուն»։ Եվ նա ասաց կնոջը. «Ի՛նձ տուր տղայիդ». և նրա գրկից վերցրեց տղային, նրան տարավ վերնատուն, որտեղ բնակվում էր ինքը, և նրան պառկեցրեց իր անկողնու վրա։ Եվ աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Ո՛վ Տեր իմ Աստված, մի՞թե պիտի չարիք անես այս որբևայրուն էլ, որի մոտ ես պանդուխտ եմ, և մեռցնես նրա որդուն»։ Եվ երեք անգամ փռվեց երեխայի վրա և կանչեց Տիրոջն ու ասաց. «Ո՛վ Տեր իմ Աստված, աղաչում եմ, այս երեխայի շունչը վերադարձրո՛ւ իրեն»։ Եվ Տերը լսեց Եղիայի ձայնը, և երեխայի շունչը վերադարձավ նրա մեջ, ու նա կենդանացավ։ Եղիան վերցրեց երեխային, վերնատնից իջեցրեց տուն և նրան տվեց իր մորը. և Եղիան ասաց. «Տե՛ս, որդիդ կենդանի է»։ Եվ կինն ասաց Եղիային. «Ահա հիմա գիտեմ, որ դու Աստծու մարդ ես, և քո բերանի Աստծու խոսքը ճշմարիտ է»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում