Ա Հովհաննես 5:11-19

Ա Հովհաննես 5:11-19 ՆՎԱԱ

Եվ սա է վկայությունը, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվեց, և այս կյանքը նրա Որդու մեջ է։ Ով Որդուն ունի, նա կյանք ունի, և ով Աստծու Որդուն չունի, կյանք չունի։ Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի իմանաք, որ դուք՝ Աստծու Որդու անվանը հավատացողներդ, հավիտենական կյանք ունեք։ Սա է այն վստահությունը, որ նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ նրանից ստանում ենք մեր խնդրածները։ Եթե մեկն իր եղբորը տեսնի, որ ոչ մահացու մեղք է գործել, թող խնդրի, և Աստված ոչ մահացու մեղք գործողին կյանք կտա։ Կա մեղք, որ մահացու է. ես դրա՛ մասին չեմ ասում, որ խնդրես։ Ամենայն անարդար արարք մեղք է. բայց կան մեղքեր, որոնք մահվան չեն առաջնորդում։ Գիտենք, որ ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, իսկ ով Աստծուց է ծնված, պահում է իրեն, և չարը նրան չի մոտենում։ Գիտենք, որ Աստծուց ենք, և ամբողջ աշխարհը չարի մեջ է։

Ա Հովհաննես 5:11-19 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր