Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 9

9
Գերությունից վերադարձող ժողովուրդը
1Բոլոր իսրայելացիներն արձանագրվեցին ազգահամարում և գրանցվեցին Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում։ Հուդան անօրենության համար գերի տարվեց Բաբելոն։
2Առաջին բնակիչները, որ բնակվում էին իրենց կալվածքների մեջ՝ իրենց քաղաքներում, իսրայելացիներն էին՝ քահանաներ, ղևտացիներ և տաճարի ծառայողներ։ 3Երուսաղեմում բնակվում էին Հուդայի որդիների, Բենիամինի որդիների, Եփրեմի և Մանասեի որդիների մեկ մասը։ 4Նաև Հուդայի որդի Փարեսի որդիներից՝ Բանիի որդու՝ Իմրիի որդու՝ Ամրիի որդու՝ Ամիուդի որդի Ութային, 5Սելոնի որդիներից՝ նրա անդրանիկ որդի Ասայիան ու նրա որդիները, 6Զարայի որդիներից՝ Հեիելը և նրա եղբայրները՝ ընդամենը վեց հարյուր իննսուն հոգի, 7Բենիամինի որդիներից՝ Ասանուայի որդու՝ Օդուայի որդու՝ Մեսուղամի որդի Սալլուն, 8Հերոամի որդի Հեբնիան, Մաքրիի որդու՝ Օզիի որդի Էլան, Հեբնիայի որդու՝ Ռագուելի որդու՝ Սափատիայի որդի Մեսուղամը 9և նրանց եղբայրներն ըստ իրենց ցեղերի՝ ընդամենը ինը հարյուր հիսունվեց մարդ։ Այս բոլոր մարդիկ իրենց տոհմերի գլխավորներն էին։
Երուսաղեմում բնակվող քահանաները
10Իսկ քահանաներից՝ Հեդայիան, Հովարիբը և Հաքինը, 11Աստծու տան գլխավոր պաշտոնյա Աքիտովբի որդու՝ Մարիոթի որդու՝ Սադոկի որդու՝ Մեսուղամի որդու՝ Քեղկիայի որդի Ազարիան, 12Մեղքիայի որդու՝ Փասուրի որդու՝ Հերոամի որդի Ադայիան, և Եմմերի որդու՝ Մեսեղամոթի որդու՝ Մեսուղամի որդու՝ Եզերայի որդու՝ Ադիելի որդի Մասեն։ 13Նրանց եղբայրներն իրենց ազգատոհմերի գլխավորներն էին՝ հազար յոթ հարյուր վաթսուն քաջազուն մարդիկ Աստծու տան ծառայության գործում։
Երուսաղեմում բնակվող ղևտացիները
14Իսկ ղևտացիներից՝ Մերարիի որդիներից Ասաբիայի որդու՝ Եզրիկամի որդու՝ Ասուրի որդի Սեմայիան, 15Բակբակուրը, Արեսը, Գաղաղը և Ասափի որդու՝ Զեքիրի որդու՝ Միքիայի որդի Մաթանիան, 16Եդիթունի որդու՝ Գաղաղի որդու՝ Սեմայիայի որդի Աբդիան, և Եղկանայի որդու՝ Ասայի որդի Բարաքիան, որը բնակվում էր նետոփաթացիների գյուղերում։
Երուսաղեմում բնակվող տաճարի պահապանները
17Դռնապաններն էին Սեղղումը, Ակկուբը, Տեղմոնը, Աքիմանն ու նրանց եղբայրները. Սեղղումը գլխավորն էր։ 18Մինչև այսօր թագավորի դռան վրա՝ արևելյան կողմում, Ղևիի որդիների բանակատեղիից սրանք են դռնապանները։ 19Կորխի որդու՝ Աբիասափի որդու՝ Կորեի որդի Սեղղումը և հորական տնից նրա եղբայրները՝ Կորխյանները, ծառայության գործի վրա խորանի դռան պահապաններն էին։ Նրանց հայրերը Տիրոջ բանակատեղիի մուտքի պահապաններն էին։ 20Եղիազարի որդի Փենեհեսը նախկինում նրանց գլխավորն էր, և Տերը նրա հետ էր։ 21Մասեղամիայի որդի Զաքարիան ժողովի վրանի մուտքի դռնապանն էր։ 22Դռների համար դռնապաններ ընտրվածներն ամենքը երկու հարյուր տասներկու հոգի էին։ Սրանք ազգահամարի մեջ արձանագրվեցին ըստ իրենց գյուղերի։ Դավիթն ու տեսանող Սամուելը նրանց հաստատեցին իրենց պաշտոնում։ 23Նրանք ու նրանց որդիները Տիրոջ տան, այսինքն՝ խորանի տան դռների պահպանությունն էին անում։ 24Դռնապանները լինում էին չորս կողմում՝ արևելքում, արևմուտքում, հյուսիսում և հարավում։ 25Նրանց գյուղերում ապրող եղբայրները ժամանակ առ ժամանակ յոթ օրով գալիս էին նրանց մոտ, 26որովհետև նրանք՝ այդ չորս զորեղ ղևտացիները, իրենց վստահված պաշտոնի վրա էին լինում միշտ և Աստծու տան սենյակների ու գանձերի վրա էին նշանակված։ 27Գիշերը նրանք մնում էին Աստծու տան շուրջը, որովհետև դրա պահպանությունն իրենց վրա էր, և ամեն առավոտ իրենք էին դուռը բացում։ 28Նրանցից ոմանք հոգ էին տանում պաշտամունքի ժամանակ գործածվող անոթներին. դրանք հաշվով ներս էին տանում և հաշվով էլ դուրս էին բերում։ 29Իսկ նրանցից ուրիշների էլ հանձնված էր բոլոր սուրբ անոթների, ընտիր ալյուրի, գինու, յուղի, կնդրուկի և համեմունքների հսկողությունը։ 30Քահանաների որդիներից էին լինում խնկեղենի բաղադրությունը պատրաստողները։ 31Ղևտացիներից Մատաթիան, որը կորխացի Սեղղումի անդրանիկ որդին էր, զբաղվում էր տապակների մեջ պատրաստվող բաները հսկելով։ 32Նրանց եղբայրներից՝ Կահաթյաններից էին լինում առաջավորության հացի վերակացուները, որպեսզի այն պատրաստեն ամեն շաբաթ։
33Երգիչները, որոնք ղևտացիների ազգատոհմերի մեջ գլխավորներ էին, սենյակներում էին բնակվում և ուրիշ ծառայություններից ազատ էին, որովհետև ցերեկ ու գիշեր նրանք պետք է զբաղվեին իրենց գործով։ 34Սրանք էին ղևտացիների ազգատոհմերի գլխավորները, որոնք գլխավորներ էին իրենց ցեղերի մեջ։ Սրանք բնակվում էին Երուսաղեմում։
Սավուղ թագավորի նախահայրերն ու հաջորդ սերունդը
(Ա Մն. 8.29-38)
35Գաբավոնում բնակվում էր Գաբավոնի հայրը՝ Հեիելը։ Նրա կնոջ անունը Մաաքա էր։ 36Նրա անդրանիկ որդին էր Աբդոնը, ապա՝ Սուր, Կիս, Բաաղ, Ներ, Նադաբ, 37Գեդոր, Աքիով, Զաքարիա և Մակեղոթ։ 38Մակեղոթը Սամաամի հայրն էր. սրանք բնակվում էին հենց իրենց եղբայրների դիմաց՝ Երուսաղեմում, իրենց եղբայրների հետ։
39Ները Կիսի հայրն էր. Կիսը Սավուղի հայրն էր. Սավուղը Հովնաթանի, Մեղքիսավեի, Աբինադաբի և Եսբաաղի հայրն էր։ 40Հովնաթանի որդին էր Մերիբաաղը. Մերիբաաղը Միքայի հայրն էր։ 41Միքայի որդիները՝ Փիթոն, Մելեք, Թարե և Աքազ։ 42Աքազը Հովարայի հայրն էր. Հովարան Գաղեմեթի, Ազամոթի և Զամբրիի հայրն էր. Զամբրին Մոսայի հայրն էր. 43Մոսան Բանաայի հայրն էր։ Նրա որդին էր Ռափայիան, նրա որդին՝ Եղեասան, նրա որդին՝ Եսելը։ 44Եսելն ուներ վեց որդի, որոնց անունները սրանք են՝ Եզրիկամ, Բոքերու, Իսմայել, Սաարիա, Աբդիա և Անան։ Սրանք Եսելի որդիներն էին։

Արդեն Ընտրված.

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 9: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում