Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 10

10
Սավուղ թագավորի մահը
(Ա Թագ. 31.1-13)
1Փղշտացիները պատերազմեցին Իսրայելի դեմ. Իսրայելի մարդիկ փախան փղշտացիների առջևից և սպանված ընկան Գեղբուեի լեռան վրա։ 2Փղշտացիները հետապնդեցին Սավուղին ու նրա որդիներին. փղշտացիները սպանեցին Սավուղի որդիներ Հովնաթանին, Աբինադաբին և Մեղքիսավեին։ 3Պատերազմը սաստկացավ Սավուղի դեմ։ Աղեղնավոր մարդիկ գտան նրան, և նա վիրավորվեց աղեղնավորներից։ 4Սավուղն ասաց իր կապարճակրին. «Հանի՛ր սուրդ և դրանով խոցի՛ր ինձ. միգուցե այս անթլփատները գան և ծաղրեն ինձ»։ Բայց նրա կապարճակիրը չուզեց, որովհետև շատ էր վախեցել։ Այդ ժամանակ Սավուղն առավ իր սուրը և ընկավ դրա վրա։ 5Երբ նրա կապարճակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ, ինքն էլ իր սրի վրա ընկավ ու մեռավ։ 6Այսպես մեռան Սավուղն ու նրա երեք որդիները, և նրա ամբողջ տունը միասին մեռավ։
7Երբ հովտում գտնվող բոլոր իսրայելացիները տեսան, որ բանակը փախավ, և Սավուղն ու նրա որդիները մեռան, թողեցին իրենց քաղաքներն ու փախան, իսկ փղշտացիները եկան և բնակվեցին նրանց քաղաքներում։
8Հետևյալ օրը փղշտացիները եկան մեռելներին մերկացնելու և գտան Սավուղին ու նրա որդիներին՝ ընկած Գեղբուեի լեռան վրա։ 9Նրան մերկացրին, վերցրին նրա գլուխն ու նրա զենքերը և մարդ ուղարկեցին փղշտացիների երկրի բոլոր կողմերը, որպեսզի ավետիս տան իրենց կուռքերին ու ժողովրդին։ 10Նրա զենքերը դրեցին իրենց աստվածների տանը, իսկ նրա գլուխը կախեցին Դագոնի տանը։
11Երբ Գաղաադում Հաբիսի բոլոր բնակիչները լսեցին այն ամենը, ինչ փղշտացիներն արել էին Սավուղին, 12բոլոր քաջ մարդիկ վեր կացան, վերցրին Սավուղի ու նրա որդիների դիակները, բերեցին Հաբիս և նրանց ոսկորները թաղեցին Հաբիսում՝ բևեկնու ծառի տակ, և յոթ օր ծոմ պահեցին։
13Այսպես մեռավ Սավուղն իր այն ապստամբության համար, որ գործեց Տիրոջ դեմ՝ Տիրոջ խոսքը չպահելով, և վհուկ ուզեց, որ խորհուրդ հարցնի։ 14Բայց Տիրոջը չհարցրեց, և Տերը մեռցրեց նրան ու նրա թագավորությունը փոխանցեց Հեսսեի որդի Դավթին։

Արդեն Ընտրված.

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 10: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում