Ղևիի որդիները՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ Կահաթի որդիները՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Օզիել։ Ամրամի որդիները՝ Ահարոն, Մովսես, և դուստրը՝ Մարիամ։ Ահարոնի որդիները՝ Նադաբ, Աբիուդ, Եղիազար և Իթամար։ Եղիազարը Փենեհեսի հայրն էր, Փենեհեսը Աբիսուայի հայրն էր, Աբիսուան Բոկկիի հայրն էր, Բոկկին Օզիի հայրն էր, Օզին Զարիայի հայրն էր, Զարիան Մարիոթի հայրն էր, Մարիոթը Ամարիայի հայրն էր, Ամարիան Աքիտովբի հայրն էր, Աքիտովբը Սադոկի հայրն էր, Սադոկը Աքիմաասի հայրն էր, Աքիմաասը Ազարիայի հայրն էր, Ազարիան Հոհանանի հայրն էր, Հոհանանը Ազարիայի հայրն էր. սա նա է, որ քահանայություն արեց Երուսաղեմում՝ Սողոմոնի կառուցած տաճարում։ Ազարիան Ամարիայի հայրն էր, Ամարիան Աքիտովբի հայրն էր, Աքիտովբը Սադոկի հայրն էր, Սադոկը Սեղղումի հայրն էր, Սեղղումը Քեղկիայի հայրն էր, Քեղկիան Ազարիայի հայրն էր, Ազարիան Սարայիայի հայրն էր, իսկ Սարայիան Հոսեդեկի հայրն էր։ Հոսեդեկը գերի տարվեց, երբ Տերը Հուդայի և Երուսաղեմի բնակչությանը գերության ուղարկեց Նաբուգոդոնոսորի ձեռքով։
Ղևիի որդիները՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ Գերսոնի որդիների անունները սրանք են՝ Ղոբենի և Սեմեի։ Կահաթի որդիները՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Օզիել։ Մերարիի որդիները՝ Մոողի և Մուսի։ Սրանք են ղևտացիների տոհմերն ըստ իրենց հայրերի։
Գերսոնի որդին՝ Ղոբենի, նրա որդին՝ Հեթ, նրա որդին՝ Զամմա, նրա որդին՝ Հովաք, նրա որդին՝ Ադդով, նրա որդին՝ Զարա, նրա որդին՝ Հաթրի։
Կահաթի որդիները՝ Ամինադաբ, նրա որդին՝ Կորխ, նրա որդին՝ Ասիր, նրա որդին՝ Եղկանա, նրա որդին՝ Աբիասափ, նրա որդին՝ Ասիր, նրա որդին՝ Թաաթ, նրա որդին՝ Ուրիել, նրա որդին՝ Ոզիա, նրա որդին՝ Սավուղ։ Եղկանայի որդիները՝ Ամեսայի և Աքիմոթ։ Աքիմոթի որդին՝ Եղկանա, Եղկանայի որդին՝ Սուփի, նրա որդին՝ Նահաթ, նրա որդին՝ Եղիաբ, նրա որդին՝ Հերոամ, նրա որդին՝ Եղկանա։ Սամուելի որդիները. նրա անդրանիկը՝ Հովել, երկրորդը՝ Աբիա։ Մերարիի որդիները՝ Մոողի, նրա որդին՝ Ղոբենի, նրա որդին՝ Սեմեի, նրա որդին՝ Օզա, նրա որդին՝ Սամաա, նրա որդին՝ Անգիա, նրա որդին՝ Ասայիա։