Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:1-55

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:1-55 ՆՎԱԱ

Սրանք են Իսրայելի որդիները՝ Ռուբեն, Շմավոն, Ղևի, Հուդա, Իսաքար, Զաբուղոն, Դան, Հովսեփ, Բենիամին, Նեփթաղիմ, Գադ և Ասեր։ Հուդայի որդիները՝ Էր, Օնան և Սելոմ։ Այս երեքը Հուդայի համար ծնվեցին Շավայի աղջկանից՝ քանանացուց։ Հուդայի անդրանիկ որդին՝ Էրը, չար էր Տիրոջ առաջ, և Տերը մեռցրեց նրան։ Նրա հարս Թամարը նրա համար ծնեց Փարեսին և Զարային։ Հուդայի բոլոր որդիները հինգն էին։ Փարեսի որդիները՝ Եսրոն և Համուլ։ Զարայի որդիները՝ Զամբրի, Եթան, Եման, Քալքոլ և Դարա. բոլորը միասին հինգն էին։ Քարմիի որդին էր Աքարը՝ Իսրայելին նեղություն բերողը, որը անօրենություն գործեց արգելված բաների նկատմամբ։ Եթանի որդին էր Ազարիան։ Եսրոնի որդիները, որ ծնվեցին նրա համար, սրանք էին՝ Հերամել, Րամ և Քեղուբա։ Րամը ծնեց Ամինադաբին, Ամինադաբը ծնեց Նաասոնին՝ Հուդայի որդիների իշխանին։ Նաասոնը ծնեց Սաղմոնին, Սաղմոնը ծնեց Բոոսին, Բոոսը ծնեց Օբեդին, Օբեդը ծնեց Հեսսեին։ Հեսսեն ծնեց իր անդրանիկ որդուն՝ Եղիաբին, երկրորդին՝ Ամինադաբին, երրորդին՝ Սամաային, չորրորդին՝ Նաթանայելին, հինգերորդին՝ Հռադային, վեցերորդին՝ Ասոմին, և յոթերորդին՝ Դավթին։ Նրանց քույրերն էին Շարուհեան և Աբիգեան։ Շարուհեայի որդիները՝ Աբեսսա, Հովաբ և Ասայել՝ այս երեքը։ Աբիգեան ծնեց Ամեսայիին. Ամեսայիի հայրը իսմայելացի Հեթերն էր։ Եսրոնի որդի Քաղեբը որդիներ ունեցավ իր կնոջից՝ Ազուբայից և Հերիոթից։ Սրանք են նրա որդիները՝ Հասեր, Սոբաբ և Արդոն։ Ազուբան մեռավ, և Քաղեբն իր համար կին առավ Եփրաթին, որը նրա համար ծնեց Հուրին։ Հուրը ծնեց Ուրիին, և Ուրին ծնեց Բեսելիելին։ Դրանից հետո Եսրոնը մտավ Գաղաադի հայր Մաքիրի աղջկա մոտ և նրան կնության առավ, երբ ինքը վաթսուն տարեկան էր։ Եվ նա նրա համար ծնեց Սեգուբին։ Սեգուբը ծնեց Հայերին. սա Գաղաադի երկրում քսաներեք քաղաք ուներ։ Գեսուրը և Արամը գրավեցին Հայերի գյուղաքաղաքները, նաև Կանաթին ու նրան ենթակա քաղաքները՝ վաթսուն քաղաք։ Այս ամենը Գաղաադի հայր Մաքիրի որդիներինն էր։ Քաղեբ-Եփրաթայում Եսրոնի մեռնելուց հետո Եսրոնի կինը՝ Աբիան, նրա համար ծնեց Թեկուեի հայր Ասքուրին։ Եսրոնի անդրանիկ որդու՝ Հերամելի որդիներն էին. անդրանիկ որդին՝ Հռամը, Բունան, Օրենը, Ասոմը և Աքիան։ Հերամելն ուներ մի ուրիշ կին, որի անունը Ատարա էր. սա Օնամի մայրն էր։ Հերամելի անդրանիկ որդու՝ Հռամի որդիներն էին՝ Մաաս, Համին և Ակոր։ Օնամի որդիներն էին՝ Սամայի և Հադայի։ Սամայիի որդիներն էին՝ Նադաբ և Աբիսուր։ Աբիսուրի կնոջ անունն էր Աբիհայիլ, որը նրա համար ծնեց Աքբանին և Մողիդին։ Նադարի որդիներն էին՝ Սաղադ և Ափփիմ։ Սաղադը մեռավ անորդի։ Ափփիմի որդին՝ Հեսսի, Հեսսիի որդին՝ Սեսան, Սեսանի որդին՝ Աղայի։ Սամայիի եղբայր Հադայի որդիներն էին՝ Հեթեր և Հովնաթան։ Հեթերը մեռավ անորդի։ Հովնաթանի որդիներն էին՝ Փաղեթ և Զազա։ Սրանք Հերամելի որդիներն էին։ Սեսանը որդիներ չուներ, այլ միայն աղջիկներ։ Սեսանն ուներ մի եգիպտացի ծառա՝ անունը Հարքա։ Սեսանն իր աղջկան կնության տվեց իր ծառա Հարքային, որից նա ծնեց Եթթիին։ Եթթին ծնեց Նաթանին, Նաթանը ծնեց Զաբադին. Զաբադը ծնեց Ոփղաղին. Ոփղաղը ծնեց Օբեդին. Օբեդը ծնեց Հեուին. Հեուն ծնեց Ազարիային. Ազարիան ծնեց Քեղեսին. Քեղեսը ծնեց Եղեասային. Եղեասան ծնեց Սոսոմեին. Սոսոմեն ծնեց Սեղղումին. Սեղղումը ծնեց Հեկամիային. Հեկամիան ծնեց Եղիսամային։ Հերամելի եղբայր Քաղեբի որդիներն էին Մեսան՝ նրա անդրանիկը, որը Զիփի հայրն էր, և Քեբրոնի հայր Մարեսայի որդիները։ Քեբրոնի որդիները՝ Կորխ, Թափուա, Ռոկոմ և Սեմայի։ Սեմային ծնեց Հռաամին՝ Հարկաամի հորը. Ռոկոմը ծնեց Սամայիին։ Սամայիի որդին էր Մաոնը. Մաոնը Բեթսուրի հայրն էր։ Քաղեբի հարճ Գեփան ծնեց Առանին, Մոսանին և Գազեզին։ Առանը Գազեզի հայրն էր։ Հադայիի որդիները՝ Հռագեմ, Հովաթամ, Գեսան, Փաղետ, Գեփա և Սագափ։ Քաղեբի հարճ Մաաքան ծնեց Սեբերին և Թարանային։ Նա ծնեց նաև Սագափին՝ Մադմանայի հորը, և Շավային՝ Մաքաբենայի և Գաբաայի հորը։ Քաղեբի աղջիկն էր Աքսան։ Եփրաթի անդրանիկ որդու՝ Ովրի որդու՝ Քաղեբի որդիները սրանք են՝ Սոփաղ՝ Կարիաթարիմի հայրը, Սաղմոն՝ Բեթլեհեմի հայրը, Նարեփ՝ Բեթկադերի հայրը։ Կարիաթարիմի հայր Սոբաղի որդիները՝ Հարոե, համենուքոթացիների կեսը։ Կարիաթարիմի տոհմերը՝ հեթերացիներ, փութացիներ, սամաթացիներ և մասարացիներ։ Սրանցից առաջացան սաարացիները և եսթավուղացիները։ Սաղմոնի որդիներն էին Բեթլեհեմը, նետոփաթացիները, Ատարոթը, Հովաբի տունը և համենաքթացիների կեսը, սարացիները։ Գաբեսում բնակվող դպիրների տոհմերն էին՝ թարգաթացիներ, սամաթացիներ և սոկաթացիներ։ Սրանք Ռեքաբի տան հայր Եմաթից առաջացած կենեցիներն էին։