Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 1

1
Ադամից մինչև Աբրահամ
(Ծնն. 5.1-32, 10.1-32, 11.10-26)
1Ադամ, Սեթ, Ենոս, 2Կայնան, Մաղաղիել, Հարեդ, 3Ենոք, Մաթուսաղա, Ղամեք, Նոյի որդիները՝ 4Սեմ, Քամ և Հաբեթ։ 5Հաբեթի որդիները՝ Գոմեր, Մագոգ, Մադա, Հովան, Թոբել, Մոսոք և Թիրաս։ 6Գոմերի որդիները՝ Ասքանազ, Ռիփաթ և Թորգոմա։ 7Հավանի որդիները՝ Եղիսա, Թարսիս, կիտացիներ և ռոդացիներ։
8Քամի որդիները՝ Քուշ և Մեստրեմ, Փուդ և Քանան։ 9Քուշի որդիները՝ Սաբա, Եվիլա, Սաբաթա, Ռեգմա և Սեբեթաքա։ Ռեգմայի որդիները՝ Սաբա և Դեդան։ 10Քուշը ծնեց Նեբրոթին. սա սկսեց հզոր լինել երկրի վրա։ 11Մեստրեմը ծնեց լուդացիներին, անամացիներին, լաբացիներին, նեփթուքացիներին, 12պաթուրեսացիներին, քասլուքացիներին (որտեղից դուրս եկան փղշտացիները) և կափթորացիներին։ 13Քանանը ծնեց իր անդրանիկ որդուն՝ Սիդոնին, և Քետին, 14հեբուսացիներին, ամորհացիներին և գերգեսացիներին, 15խևացիներին, արուկեցիներին, ասենացիներին, 16արուադացիներին, սամարացիներին և ամաթացիներին։
17Սեմի որդիները՝ Ելամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ, Արամ, Հուս, Հուլ, Գաթեր և Մոսոք։ 18Արփաքսադը ծնեց Սաղային, Սաղան ծնեց Եբերին։ 19Եբերն ունեցավ երկու որդի. մեկի անունը Փաղեկ էր, որովհետև նրա օրոք երկիրը բաժանվեց, իսկ նրա եղբոր անունն էր Հեկտան։ 20Հեկտանը ծնեց Ելմոդադին, Սաղափին, Ասարմոթին, Հարաքին, 21Հադորամին, Ուզալին, Դեկլային, 22Գեբաղին, Աբիմիելին, Սաբային, 23Ոփիրին, Եվիլային և Հոբաբին։ Սրանք ամենքը Հեկտանի որդիներն են։ 24Սեմ, Արփաքսադ, Սաղա, 25Եբեր, Փաղեկ, Ռաքավ, 26Սերուգ, Նաքոր, Թարա, 27Աբրամ, որ նույն ինքը Աբրահամն է։
Իսմայելի սերունդը
(Ծնն. 25.12-16)
28Աբրահամի որդիները՝ Իսահակ և Իսմայել։ 29Նրանց սերունդները սրանք են. Նաբեոթ՝ Իսմայելի անդրանիկ որդին, Կեդար, Ադբեել, Մաբսամ, 30Մասմա, Դումա, Մասսե, Քոդադ, Թեմա, 31Հետուր, Նափես և Կեդմա։ Սրանք Իսմայելի որդիներն են։
32Աբրահամի հարճի՝ Քետուրայի որդիները. նա ծնեց Զեմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոկին և Սովեին։ Հեկսանի որդիները՝ Սափա և Դեդան։ 33Մադիանի որդիները՝ Գեփա, Ափեր, Ենոք, Աբիդա և Ելդադա։ Սրանք ամենքը Քետուրայի որդիներն են։
Եսավի սերունդը
(Ծնն. 36.1-19)
34Աբրահամը ծնեց Իսահակին։ Իսահակի որդիները՝ Եսավ և Իսրայել։ 35Եսավի որդիները՝ Եղիփազ, Ռագուել, Հեուս, Հեգղոմ և Կորխ։ 36Եղիփազի որդիները՝ Թեման, Օմար, Սեփո, Գոթամ, Կենեզ, Թամնա և Ամաղեկ։ 37Ռագուելի որդիները՝ Նահաթ, Զարա, Սամմա և Մեզա։
Եդովմի նախկին բնակիչները
(Ծնն. 36.20-30)
38Սեիրի որդիները՝ Ղոտան, Սոբաղ, Սեբեկոն, Անա, Դիսոն, Եսեր և Դիսան։ 39Ղոտանի որդիները՝ Քոռի և Հեմամ։ Ղոտանի քույրը՝ Թամնա։ 40Սոբաղի որդիները՝ Գաղուան, Մանաքաթ, Գեբաղ, Սեփո և Օնամ։ Սեբեգոնի որդիները՝ Այիա և Անա։ 41Անայի որդին՝ Դիսոն։ Դիսոնի որդիները՝ Ամրան, Եսբան, Հեթրան և Քառան։ 42Եսերի որդիները՝ Բաղղան, Զաավան և Հաական։ Դիսանի որդիները՝ Հուս և Առան։
Եդովմի թագավորները
(Ծնն. 36.31-43)
43Սրանք են այն թագավորները, որոնք թագավորեցին Եդովմի երկրում՝ նախքան մի թագավորի թագավորելը Իսրայելի որդիների վրա։ Բեորի որդին Բաղան էր, և նրա քաղաքի անունն էր Դենհաբա։ 44Բաղան մեռավ, և նրա փոխարեն թագավորեց բոսրացի Զարայի որդի Հոբաբը։ 45Հոբաբը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Հուսամը՝ թեմանացիների երկրից։ 46Հուսամը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Բադադի որդի Ադադը, որը Մովաբի դաշտում կոտորեց մադիանացիներին։ Նրա քաղաքի անունն էր Ավիթ։ 47Ադադը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց մասրեկացի Սամաղան։ 48Սամաղան մեռավ, և նրա փոխարեն թագավորեց գետի մոտի Ռոբոթից Սավուղը։ 49Սավուղը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Աքբորի որդի Բաաղանանը։ 50Բաաղանանը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Ադադը։ Նրա քաղաքի անունն էր Փոքով, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեել, որը Մատրեթի աղջկա՝ Մեզաաբի դուստրն էր։
51Ադադն էլ մեռավ։ Եդովմի իշխաններն էին՝ իշխան Թամնա, իշխան Գաղուա, իշխան Հեթաթ, 52իշխան Ողիբամա, իշխան Էլա, իշխան Փինոն, 53իշխան Կենեզ, իշխան Թեման, իշխան Մաբզար, 54իշխան Մագեդիել, իշխան Իրամ։ Սրանք Եդովմի իշխաններն են։

Արդեն Ընտրված.

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 1: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում