1
ՂՈՒԿԱՍ 3:21-22
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
Ամբողջ ժողովրդի մկրտվելուց հետո Հիսուսը ևս մկրտվեց ու երբ աղոթքի կանգնեց, երկինքը բացվեց, և Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով՝ որպես աղավնի, իջավ նրա վրա, և երկնքից ձայն եկավ, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ստացար իմ բարեհաճությունը»։
Համեմատել
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 3:21-22
2
ՂՈՒԿԱՍ 3:16
Հովհաննեսը պատասխանեց բոլորին ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության համար, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես նրա կոշիկները տանելու իսկ արժանի չեմ։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 3:16
3
ՂՈՒԿԱՍ 3:8
Այսուհետև ապաշխարության արժանի արդյո՛ւնք տվեք և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. “Մենք իբրև հայր ունենք Աբրահամին”։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 3:8
4
ՂՈՒԿԱՍ 3:9
Որովհետև կացինն ահա ծառերի արմատի մոտ է դրված. ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կկտրվի և կրակը կգցվի»։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 3:9
5
ՂՈՒԿԱՍ 3:4-6
ինչպես գրված է Եսայի մարգարեի պատգամների գրքում. «Անապատում կանչողի ձայնն է. Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և ուղի՛ղ դարձրեք նրա շավիղները։ Բոլոր ձորերը թող լցվեն, բոլոր լեռներն ու բլուրները խոնարհվեն, դժվարին ճանապարհները հեշտ թող դառնան, առապարները՝ հարթ ճանապարհներ, և ամեն մարդ տեսնի Աստծու փրկությունը» ։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 3:4-6
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր