«Ես ահա Իսրայելի որդիների միջից վերցրի ղևտացիներին Իսրայելի որդիների այն բոլոր առաջնեկների փոխարեն, որոնք մոր արգանդ են բացում։ Ղևտացիներն իմը պիտի լինեն, որովհետև ինձ է պատկանում ամեն առաջնեկ։ Այն օրը, երբ ես Եգիպտոսի երկրում հարվածեցի բոլոր առաջնեկներին, ինձ համար առանձնացրի Իսրայելի բոլոր առաջնեկներին՝ մարդուց մինչև անասուն. նրանք իմը պիտի լինեն. ես եմ Տերը»։