Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ քեզ մաքուր, մամլած ձիթապտղի ձեթ բերեն լույսի համար, որպեսզի միշտ ճրագ վառվի։ Ահարոնն ու նրա որդիները ժողովի վրանում՝ վկայության խորանի առջևի վարագույրի դրսի կողմում, երեկոյից մինչև առավոտ Տիրոջ առաջ վառած պիտի պահեն։ Դա Իսրայելի որդիների կողմից հաստատված հավիտենական կանոն լինի նրանց համար իրենց սերունդների մեջ»։