Այն գիշեր թագավորի քունը փախավ, և հրամայեց, որ բերեն ժամանակագրության հիշատակների մատյանը, և կարդացվեց թագավորի առաջ։ Եվ գրված գտնվեց, որ Մուրթքեն հաղորդել էր թագավորի երկու ներքինիների՝ Բիգթանի և Թարեսի մասին, որոնք դռան պահապաններից էին և ցանկացել էին Ասուերոս թագավորի վրա ձեռք բարձրացնել։