Մատթեոս 5:10 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր
![Ինչպե՞ս գտնել Աստծո ներկայությունը և լցվել Նրանով](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F43249%2F640x360.jpg&w=1920&q=75)
Ինչպե՞ս գտնել Աստծո ներկայությունը և լցվել Նրանով
5 օր
Գիտե՞ս արդյոք, որ դու հատուկ ստեղծված ես Աստծո ներկայության մեջ ապրելու համար: Արարիչ Աստծո ներկայությունը մեր հոգու բնակավայրն է՝ քո սրտի խորանը: Նրա բարի ներկայությունը ամենահարմար վայրն է Նրա ձայնը լսելու, Նրա խոստումներն ընդունելու, Նրա մեջ հոգևորապես աճելու և որպես Քրիստոսի աշակերտ հասունանալու համար:
![Քեզ Առատապես Օրհնելու Աստծո Խոստումը](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F42924%2F640x360.jpg&w=1920&q=75)
Քեզ Առատապես Օրհնելու Աստծո Խոստումը
7 օր
Միասին մենք մի զորավոր աստվածաշնչյան խոստում ենք բացահայտելու մեզ համար, որտեղ Տեր Հիսուսը հիշեցնում է մեզ, որ մեր բոլոր խնդիրների լուծումը և երազանքների իրականացումը միայն Տեր Աստծո մեջ է։ Եթե ցանկանում ես իմանալ, թե ինչպիսին ես դու Աստծո Աչքերում և ինչ օրհնություն է Նա պատրաստել քեզ համար, ապա առաջարկում եմ ընթերցել այս 7-օրյա ծրագիրը, որն ուղղված է հենց դրան։
![Հավատի Ամրացման Բանալիները](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F43346%2F640x360.jpg&w=1920&q=75)
Հավատի Ամրացման Բանալիները
7 օր
Իմ հովվական ծառայության ընթացքում շատերն են ինձ դիմում հավատքի կյանքում տկարանալու խնդիրներով։ Ոմանց հավատքը սառում է կյանքի հոգսերի ու դժվարությունների պատճառով, ոմանք գայթակղվում են եկեղեցու ծառայողների ու առաջնորդների վարքագծից ու բացահայտված մեղքի կյանքից, ոմանք էլ ընդհանրապես չեն հասկանում իրենց հավատքի տկարանալու պատճառները․․․
![Ինչպե՞ս ազատվել սթրեսներից](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F43473%2F640x360.jpg&w=1920&q=75)
Ինչպե՞ս ազատվել սթրեսներից
7 օր
Առաջիկա յոթ օրերին խոսելու ենք մեր ժամանակների ամենատարածված տկարություններից մեկի մասին, որը ընդունված է անվանել այս օտար ու տհաճ բառով՝ սթրես։ Այն կարող է դրսևորվել մեր հոգևոր կյանքում, մեր ընտանեկան հարաբերություններում, մասնագիտական կյանքում և այլն։ Սթրեսը հոգևոր զենք է թշնամու ձեռքում, որը նա օգտագործում է, որպեսզի մենք չկարողանանք վայելել այն առատ ու լիարժեք կյանքը, որը Տեր Հիսուսն է պատրաստել Իրեն հավատացողների համար։
![Դու նրանց հույսն ես․․․](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55082%2F640x360.jpg&w=1920&q=75)
Դու նրանց հույսն ես․․․
7 Օրեր
Վերջին օրերի փոթորիկների ու խառնաշփոթի մեջ Աստված Իր հավատարիմ զավակներին Իր խաղաղության մեջ է պահելու։ Նա խոստացել Իր բոլոր հավատարիմ աշակերտներին և պատվիրել է այդ խաղաղությունը բաժնեկցել մյուս մարդկանց հետ։ Դու երբե՛ք չես կարող խաղաղության մեջ ապրել, եթե չսովորես հաղթել հավատքի պատերազմում։ Աստված ամեն բան հոգացել է, որպեսզի դու լինես հաղթող։ Տերը քեզ հետ է։ Տիրոջ Հոգին է քո մեջ բնակվում։ եթե գործես Տեր Աստծու պարգևած զորությամբ ու Նրա շնորհած իմաստությամբ կկարողանաս հաղթել: