Ա Հովհաննես 4:10 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր
Ինչու՞ է Աստված սիրում ինձ։
5 օր
Հարցեր։ Երբ խոսքը գնում է Աստծո մասին, բոլորս ունենք հարցեր։ Հաշվի առնելով մեր համեմատության վրա հիմնված մշակույթը, ամենաանձնական հարցերից մեկը, որ տալիս ենք, հետևյալն է՝ «Ինչու՞ է Աստված սիրում ինձ» կամ երբեմն՝ «Ինչպե՞ս Նա կարող է սիրել։» Այս ծրագրի միջոցոց, դու կառընչվես ավելի քան 26 Սուրբգրյան գլուխների հետ, որոնցից յուրաքանչյուրը պատմում է Աստծո քո հանդեպ ունեցած առանց նախապայմանների սիրո մասին։
Խոստումներ Եւ Օրհնություններ Քեզ Համար
7 օր
Ուզում եմ այսօր աստվածային մի կարևոր ճշմարտություն քեզ փոխանցել․ երկնային առատ օրհնություններն ու Տեր Աստծո բարեհաճությունը և խնամքը միայն մյուսների համար չեն։ Դրանք նաև քեզ համար են։ Գուցե քո ֆիզիկական աչքերը չեն տեսնում Տիրոջ սքանչելի ծրագրերի նյութական դրսևորումը քեզ համար։ Այդպես կարող է լինել, քանի որ մենք չենք տեսնում ամբողջական պատկերը և չենք տեսնում, թե Աստված, ինչպես է մեր կյանք ներխուժած արհավիրքները մեր իսկ բարիքի համար օգտագործում։
Ինչպե՞ս մոտենալ և մտերմանալ Աստծու հետ
7 օր
Ասում են, որ եթե որևէ բան երեք կամ չորս շաբաթ կարգապահ կերպով անես, ապա շատ հավանական է, որ դա դառնա քո կյանքի սովորություններից մեկը։Ոմանք իրենց առավոտը չեն կարող պատկերացնել առանց սուրճին ժամանակ հատկացնելու, ոմանք՝ թարմ լուրերին ծանոթանալու, ոմանք՝ սոցիալական ցանցերում գիշերվա ընթացքում կատարվածը ստուգելու․․․։ Գուցե շատ անգամ ես որոշել քո օրը Աստծո հետ սկսելու սովորությունը զարգացնել։ Սակայն ինձ համար յուրաքանչյուր առավոտ մի նոր պարգև է Տիրոջից, մի նոր սկիզբ, հնարավորություն սկսելու օրը մեզ համար ամենակարևոր ու առաջնային գործով՝ մեր սիրելի Փրկչի հետ նոր ու թարմ հարաբերությամբ։