YouVersion Logo
Search Icon

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ Գլուխ Զ

Գլուխ Զ
ԴԳ.
1Յետ այսորիկ գնաց Յիսուս յայնկոյս ծովուն Գալիլեացւոց Տիբերեայ. 2եւ զհետ երթայր նորա ժողովուրդ բազում, զի տեսանէին զնշանսն զոր առնէր ի վերայ հիւանդաց։ 3Ել ի լեառն Յիսուս, եւ անդ նստէր աշակերտօքն հանդերձ։ 4Եւ էր մերձ զատիկ տօնն Հրէից։
5Բարձ ի վեր զաչս իւր Յիսուս եւ ետես, զի ժողովուրդ բազում գայր առ նա, ասէ ցՓիլիպպոս. Ուստի՞ գնեսցուք հաց զի կերիցեն դոքա։ 6(Զայս ասէր փորձելով զնա, այլ ինքն գիտէր զինչ առնելոցն էր։) 7Պատասխանի ետ նմա Փիլիպպոս. Երկերիւր դահեկանի հաց չէ դոցա բաւական, թէպէտ եւ իւրաքանչիւր ոք սակաւ ինչ առնուցու։ 8Ասէ ցնա մի յաշակերտացն նորա, Անդրէաս, եղբայր Սիմովնի Վիմի. 9Է աստ պատանեակ մի, որ ունի հինգ նկանակ գարեղէն եւ երկուս ձկունս, այլ այն զի՞նչ է առ այդչափ մարդիկդ։ 10Ասէ Յիսուս. Բազմեցուցէք զմարդիկդ։ Եւ էր խոտ յոյժ ի տեղւոջն. եւ բազմեցան մարդիկն թուով իբրեւ հինգ հազար։ 11Եւ առ զհացն Յիսուս, եւ գոհացաւ եւ բաշխեաց #6։11 Ոմանք. աշակերտացն, եւ աշակերտքն՝ բազմականացնբազմականացն. նոյնպէս եւ ի ձկանցն որչափ եւ կամեցան։ 12Եւ իբրեւ յագեցան, ասէ ցաշակերտսն. Ժողովեցէք զնշխարեալ կոտորսդ, զի մի՛ ինչ կորիցէ։ 13Ժողովեցին եւ լցին երկոտասան սակառի զկոտորոցն ի հինգ գարեղէն նկանակէ անտի, որ յաւելաւ ի կերողացն։ 14Իսկ մարդիկն իբրեւ տեսին զնշանսն զոր արար՝ ասէին եթէ՝ Սա է ճշմարիտ մարգարէն, որ գալոց էր յաշխարհ։
ԴԴ.
15Յիսուս իբրեւ գիտաց եթէ գալոց են յափշտակել զնա զի արասցեն զնա թագաւոր, գնաց դարձեալ ի լեառն միայն։ 16Եւ իբրեւ երեկոյ եղեւ, իջին աշակերտքն նորա ի ծովեզրն. 17եւ մտեալ ի նաւ՝ գնային յայնկոյս ծովուն ի Կափառնայում. եւ իբրեւ նսեմացաւ, եւ չեւ եւս եկեալ էր առ նոսա Յիսուս. 18եւ ծովն ի սաստիկ հողմոյ շնչելոյ յուզէր։ 19Եւ վարեալ իբրեւ ասպարէզս քսան եւ հինգ կամ երեսուն, տեսանէին զՅիսուս զի գնայր ի վերայ ծովուն եւ մերձ էր ի նաւն, զարհուրեցան։ 20Նա ասէ ցնոսա. Ես եմ, մի՛ երկնչիք։ 21Եւ կամէին ընդունել զնա ի նաւն. եւ վաղվաղակի եհաս նաւն յերկիրն յոր երթային։
ԴԵ.
22Ի վաղիւ անդր ժողովուրդն որ կայր յայնկոյս ծովուն, տեսանէր թէ այլ նաւ ոչ գոյր անդ բայց միայն ի միոյն, յոր մտին աշակերտքն Յիսուսի. եւ զի չէր մտեալ Յիսուս ընդ աշակերտսն իւր ի նաւն, բայց միայն աշակերտքն նորա գնացին։ 23(#6։23 Ոմանք. Բայց այլ նաւք եկինԻբրեւ այլ նաւք գային՝՝ ի Տիբերեայ մօտ յայն տեղին՝ ուր զհացն #6։23 Բազումք. կերան յորժամ գոհացաւ Տէրկերան։) 24Իսկ իբրեւ ետես ժողովուրդն եթէ Յիսուս ոչ է անդ եւ ոչ աշակերտքն նորա, առին նոքա զնաւսն, եւ եկին ի Կափառնայում խնդրել զՅիսուս։ 25Եւ իբրեւ գտին զնա յայնկոյս ծովուն, ասեն ցնա. Ռաբբի, ե՞րբ եկիր այսր։ 26Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. Ամէն ամէն ասեմ ձեզ. Խնդրէք զիս, իբր ոչ եթէ զի նշանս ինչ տեսէք, այլ զի կերայք ի հացէ անտի եւ յագեցարուք։ 27#6։27 Ի Յունին պակասէԵրթայք գործեցէք մի՛ զկորստական կերակուրն, այլ զկերակուրն որ մնայ ի կեանսն յաւիտենականս, զոր Որդին մարդոյ տացէ ձեզ. քանզի զնա Հայր կնքեաց, Աստուած։ 28Ասեն ցնա. Զի՞նչ առնիցեմք զի զգործսն Աստուծոյ գործեսցուք։ 29Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Այս է գործն Աստուծոյ, զի հաւատասջիք յայն զոր առաքեացն նա։ 30Ասեն ցնա. Զի՞նչ նշան առնիցես զի տեսցուք եւ հաւատասցուք. զի՞նչ գործիցես։ 31Հարքն մեր կերան զմանանայն յանապատի անդ, որպէս եւ գրեալ է. Հաց յերկնից ետ նոցա ուտել։ 32Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասեմ ձեզ թէ՝ Ոչ Մովսէս ետ ձեզ զհացն յերկնից, այլ Հայրն իմ տայ ձեզ զհացն յերկնից զճշմարիտ։ 33Զի հաց յԱստուծոյ է, որ իջանէն յերկնից եւ կեանս տայ աշխարհի։ 34Ասեն ցնա. Տէր, յամենայն ժամ տուր մեզ զհացն զայն։ 35Ասէ ցնոսա Յիսուս. Ես եմ հացն կենաց. որ գայ առ իս՝ ոչ քաղցիցէ, եւ որ հաւատայ յիս՝ ոչ երբեք ծարաւեսցի։ 36Այլ ասացի ձեզ եթէ տեսէք զիս եւ ոչ հաւատայք։ 37Զամենայն զոր տայ ինձ Հայր՝ առ իս եկեսցէ. եւ որ գայ առ իս՝ ոչ հանից արտաքս։ 38Զի իջի ես յերկնից, ոչ զի զկամս իմ արարից, այլ զկամս այնորիկ որ առաքեացն զիս։
ԴԶ.
39Այս են կամք Հօր իմոյ որ առաքեացն զիս, զի զամենայն զոր ետ ցիս Հայր՝ ոչ կորուսից ի նմանէ, այլ յարուցից զնա յաւուրն յետնում։ 40Այս են կամք Հօր իմոյ, զի ամենայն որ տեսանիցէ զՈրդի եւ հաւատայցէ ի նա, ընկալցի զկեանսն յաւիտենականս, եւ ես յարուցից զնա յաւուրն յետնում։
41Տրտնջէին զնմանէ Հրեայքն, զի ասաց թէ՝ Ես եմ հացն իջեալ յերկնից, 42եւ ասէին. Ո՞չ սա է Յիսուս որդին Յովսեփու, զորոյ մեք գիտեմք զհայրն եւ զմայր. իսկ արդ զիա՞րդ ասէ եթէ՝ Ես յերկնից իջի։ 43Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Մի՛ քրթմնջէք ընդ միմեանս։ 44Ոչ ոք կարէ գալ առ իս, եթէ ոչ Հայրն որ զիս առաքեաց՝ ձգեսցէ զնա. եւ ես յարուցից զնա յաւուրն յետնում։ 45Գրեալ է ի մարգարէս. Եւ եղիցին ամենեքեան ուսեալք յԱստուծոյ. ամենայն որ լսէ ի Հօրէ եւ ուսանի՝ գայ առ իս։ 46Իբրեւ ոչ եթէ զՀայր ուրուք տեսեալ իցէ, եթէ ոչ որ էն յԱստուծոյ՝ նա ետես զՀայր։ 47Ամէն ամէն ասեմ ձեզ զի՝ Որ #6։47 Ոմանք. հաւատայ յիսհաւատայ՝ ընդունի զկեանսն յաւիտենականս։ 48Ես եմ հացն կենաց։ 49Հարքն ձեր կերան զմանանայն յանապատին եւ մեռան։ 50Այս է հացն որ յերկնիցն իջեալ է, զի որ ուտիցէ ոք ի սմանէ՝ մի՛ մեռանիցի։ 51Ես եմ հացն կենդանի, որ յերկնից իջեալ։ 52Եթէ ոք ուտիցէ ի հացէ յայսմանէ, կեցցէ ի յաւիտեան. եւ հացն զոր ես տաց՝ մարմին իմ է, զոր ես տաց վասն կենաց աշխարհի։
53Մարտնչէին ընդ միմեանս Հրեայքն եւ ասէին. Զիա՞րդ կարէ սա տալ մեզ զմարմին իւր յուտել։ 54Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասեմ ձեզ. Եթէ ոչ կերիջիք զմարմին Որդւոյ մարդոյ եւ արբջիք զարիւն նորա, ոչ ունիք կեանս յանձինս։ 55Որ ուտէ զմարմին իմ եւ ըմպէ զարիւն իմ, ունի զկեանս յաւիտենականս, եւ ես յարուցից զնա յաւուրն յետնում։ 56Զի մարմին իմ ճշմարիտ կերակուր է, եւ արիւն իմ ճշմարիտ ըմպելի է։ 57Որ ուտէ զմարմին իմ եւ ըմպէ զարիւն իմ, յիս բնակեսցէ, եւ ես ի նմա։ 58Որպէս առաքեաց զիս կենդանին Հայր, եւ ես կենդանի եմ վասն Հօր. եւ որ ուտէն զիս՝ եւ նա կեցցէ վասն իմ։ 59Այս է հացն որ յերկնից իջեալ. ոչ որպէս կերան հարքն ձեր զմանանայն եւ մեռան. որ ուտէ զհացս զայս՝ կեցցէ յաւիտեան։
60Զայս ասաց ի ժողովրդեանն յուսուցանելն ի Կափառնայում։ 61Եւ բազումք յաշակերտացն իբրեւ լուան, ասեն. Խիստ է բանդ այդ, ո՞վ կարէ լսել դմա։ 62Իբրեւ գիտաց Յիսուս յանձն իւր եթէ տրտնջեն վասն այնորիկ աշակերտքն նորա, ասէ ցնոսա. Այդ գայթակղեցուցանէ՞ զձեզ։ 63Իսկ արդ, եթէ տեսանիցէք զՈրդի մարդոյ, զի ելանիցէ ուր էր զառաջինն։ 64Հոգին է կենդանարար, մարմին ինչ ոչ օգնէ. զբանն զոր ես խօսեցայ ընդ ձեզ՝ հոգի է եւ կեանք։ 65Այլ են ոմանք ի ձէնջ որ ոչ հաւատան. քանզի գիտէր Յիսուս ի սկզբանէ ով են այնոքիկ որ ոչն հաւատան, եւ ով այն է որ մատնելոցն է զնա։ 66Եւ ասէր. Վասն այնորիկ ասացի ձեզ թէ ոչ ոք կարէ գալ առ իս, եթէ ոչ իցէ տուեալ նմա ի Հօրէ իմմէ։
67Յայսմանէ բազումք յաշակերտացն նորա չոգան յետս, եւ ոչ եւս շրջէին ընդ նմա։ 68Ասէ Յիսուս ցերկոտասան աշակերտսն. Միթէ եւ դո՞ւք կամիք երթալ։ 69Պատասխանի ետ նմա Սիմովն Պետրոս. Տէր, առ ո՞վ երթիցուք, բանս կենաց յաւիտենականաց ունիս։ 70Եւ մեք հաւատացաք եւ ծանեաք եթէ դու ես #6։70 Ոմանք. Սուրբն Աստուծոյ. այլք. Սուրբն Աստուծոյ կենդանւոյՔրիստոսն Որդի Աստուծոյ՝՝։ 71Պատասխանի ետ նոցա Յիսուս. Ո՞չ ես զձեզ զերկոտասանսդ ընտրեցի, եւ միդ ի ձէնջ սատանայ է։ 72Եւ ասէր զՍիմովնեան #6։72 Օրինակ մի. Յուդայէ որ ի ԿարիովտայՅուդայէ Իսկարիովտացւոյ՝՝, զի նա իսկ մատնելոց էր զնա, եւ մի էր յերկոտասանիցն։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in