ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ Գլուխ Է
Գլուխ Է
ԴԷ.
1Եւ յետ այսորիկ շրջէր Յիսուս ի Գալիլեա, քանզի ոչ կամէր ի Հրէաստանի շրջել, զի խնդրէին զնա Հրեայքն սպանանել։
2Եւ էր մերձ տօնն Հրէից տաղաւարահարաց։ 3Ասեն ցնա եղբարքն նորա. Գնա աստի եւ երթ ի Հրէաստան, զի եւ աշակերտքն քո տեսցեն զգործսդ քո զոր գործես։ 4Զի ոչ ոք է որ ի ծածուկ ինչ գործէ, եւ խնդրէ ինքն համարձակ լինել. եթէ զայդ գործես, յայտնեա զանձն քո աշխարհի։ 5Քանզի եւ եղբարքն իսկ չէին հաւատացեալ ի նա։ 6Ասէ ցնոսա Յիսուս. Ժամանակ իմ չեւ է հասեալ, բայց ձեր ժամանակ յամենայն ժամու պատրաստ է։ 7Ոչ կարէ աշխարհ ատել զձեզ, բայց զիս ատեայ, զի ես վկայեմ վասն նորա եթէ գործքն իւր չարութեան են։ 8Դուք երթայք ի տօնն յայն, ես ոչ #7։8 Ոմանք. երթամ տակաւիներթամ ի տօնն յայն. զի իմ ժամանակ չեւ է լցեալ։ 9Զայս իբրեւ ասաց, ինքն մնաց անդէն ի Գալիլեա։ 10Իբրեւ ելին եղբարքն նորա, ապա եւ ինքն ել ի տօնն, ոչ յայտնի այլ իբրեւ ի ծածուկ։
11Եւ Հրեայքն խնդրէին զնա ի տօնի անդ եւ ասէին. Ո՞ւր իցէ նա։ 12Եւ #7։12 Բազումք. քրթմնջիւն բազումքրթմնջիւն էր զնմանէ ի ժողովուրդսն. կէսքն ասէին թէ՝ Բարւոք է. այլք ասէին. Ոչ, այլ մոլորեցուցանէ զժողովուրդն։ 13Եւ ոչ ոք համարձակ խօսէր զնմանէ վասն երկիւղին Հրէից։
ԵԿ.
14Իբրեւ տօնն ընդմիջեցաւ, ել Յիսուս ի տաճարն եւ ուսուցանէր։ 15Զարմանային Հրեայքն եւ ասէին. Զիա՞րդ զգիրս գիտէ սա, զի ուսեալ բնաւ չիք։ 16Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. Իմ վարդապետութիւնս չէ իմ, այլ այնորիկ որ առաքեացն զիս։ 17Եթէ ոք կամի զկամս նորա առնել, գիտասցէ վասն վարդապետութեանս, յԱստուծո՞յ իցէ արդեւք եթէ ես ինչ յանձնէ իմմէ խօսիմ։ 18Որ յանձնէ իւրմէ խօսի՝ փառս անձին իւրում խնդրէ, իսկ որ խնդրէ զփառս այնորիկ որ առաքեացն զնա՝ նա ճշմարիտ է, եւ անիրաւութիւն ոչ գոյ ի նմա։ 19Ո՞չ Մովսէս ետ ձեզ զօրէնսն, եւ ոչ ոք ի ձէնջ առնէ զօրէնսն։ 20Զի՞ խնդրէք զիս սպանանել։ Պատասխանի ետ ժողովուրդն եւ ասէ. Դեւ գոյ ի քեզ, ո՞վ խնդրէ զքեզ սպանանել։ 21Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. Գործ մի գործեցի, եւ ամենեքին զարմացեալ էք։ 22Վասն այնորիկ Մովսէս ետ ձեզ թլփատութիւն, (զի ոչ եթէ ի Մովսիսէ էր, այլ ի հարց անտի,) եւ ի շաբաթու թլփատէք զմարդ։ 23Իսկ արդ եթէ թլփատութիւն առնու մարդ ի շաբաթու, զի մի՛ օրէնքն Մովսիսի լուծցին, ընդ իս ցասուցեա՞լ էք զի ողջոյն իսկ մարդ բժշկեցի ի շաբաթու։
ԵԲ.
24Մի՛ ըստ աչս դատիք, այլ ուղիղ դատաստան արարէք։
25Ասէին ոմանք յԵրուսաղեմացւոց անտի. Ո՞չ նա է սա զոր խնդրէին սպանանել. 26եւ աւասիկ յայտնապէս խօսի, եւ չասեն ինչ ընդ դմա. գուցէ արդեւք եւ իշխանքն գիտացին թէ սա իցէ #7։26 Ոմանք. ճշմարտիւ ՔրիստոսնՔրիստոսն։ 27Այլ զսա գիտեմք ուստի է, իսկ Քրիստոսն յորժամ գայցէ, ոչ ոք գիտէ ուստի է։ 28Աղաղակեաց Յիսուս ի տաճարին, ուսուցանէր եւ ասէր. Ե՛ւ զիս գիտէք, ե՛ւ ուստի եմ գիտէք. եւ յանձնէ իմմէ ոչ եմ եկեալ, այլ է ճշմարիտ որ առաքեացն զիս զոր դուքն ոչ գիտէք։ 29Ես գիտեմ զնա, զի ի նմանէ իսկ եմ, եւ նա առաքեաց զիս։ 30Խնդրէին զնա ունել՝ #7։30 Ի բազումս պակասէեւ ել ի ձեռաց նոցա.՝՝ եւ ոչ ոք արկ ի նա ձեռն. զի չեւ էր հասեալ ժամ նորա։ 31Եւ բազումք ի ժողովրդենէն հաւատացին ի նա, եւ ասէին. Քրիստոսն յորժամ գայցէ, միթէ աւելի՞ ինչ նշանս առնիցէ քան զոր սայս առնէ։ 32Եւ լուան փարիսեցիքն զտրտունջ ժողովրդեանն զնմանէ. եւ առաքեցին քահանայապետքն եւ փարիսեցիքն սպասաւորս զի կալցին զնա։ 33Ասէ Յիսուս. Փոքր մեւս եւս ժամանակ ընդ ձեզ եմ, եւ երթամ առ այն որ առաքեացն զիս։ 34Խնդրիցէք զիս եւ ոչ գտանիցէք, եւ ուր եսն երթամ՝ դուք ոչ կարէք գալ։ 35Ասեն Հրեայքն ընդ միմեանս. Իսկ յո՞ երթայցէ դա, զի մեք ոչ գտանիցեմք զդա. միթէ ի սփիռս հեթանոսա՞ց երթայցէ եւ ուսուցանիցէ զհեթանոսս։ 36Զի՞նչ է բանն այն զոր ասաց. Խնդրիցէք զիս եւ ոչ գտանիցէք. եւ ուր եսն երթամ՝ դուք ոչ կարէք գալ։
ԵԳ.
37Ի վերջնում աւուր մեծի տօնին կայր Յիսուս, աղաղակէր եւ ասէր. Եթէ ոք ծարաւի իցէ, եկեսցէ առ իս եւ արբցէ։ 38Որ հաւատայ յիս՝ որպէս եւ ասեն գիրք. Գետք յորովայնէ նորա բղխեսցեն ջրոց կենդանութեան։ 39Զայս ասէր վասն Հոգւոյն զոր ընդունելոց էին որ հաւատային ի նա. զի #7։39 Ոմանք. չեւ էր տուեալ Հոգի Սուրբչեւ էր Հոգի՝՝, քանզի Յիսուս չեւ էր փառաւորեալ։ 40#7։40 Ոմանք. ԲազումքՈմանք ի ժողովրդենէն իբրեւ լսէին զբանս զայս, ասէին. Սա է ճշմարիտ մարգարէն։ 41Այլքն ասէին. Սա է Քրիստոսն. իսկ կէսքն ասէին. Միթէ ի Գալիլէէ՞ գալոց իցէ Քրիստոսն։ 42Ո՞չ գիրք ասեն եթէ՝ Ի զաւակէ Դաւթի եւ ի Բեթղեհեմ գեղջէ ուր Դաւիթն էր՝ գալոց է Քրիստոս։ 43Եւ եղեւ հերձուած ի մէջ ժողովրդեանն վասն նորա։ 44Եւ ոմանք ի նոցանէ կամեցան ունել զնա, այլ ոչ ոք մխեաց ի նա ձեռն։
45Եւ եկին անդրէն սպասաւորքն առ քահանայապետսն եւ փարիսեցիս, եւ ասեն սոքա ցնոսա. Ընդէ՞ր ոչ ածէք զնա այսր։ 46Պատասխանի ետուն սպասաւորքն եւ ասեն. Ոչ երբեք այնպէս խօսեցաւ մարդ որպէս այրն այն։ 47Պատասխանի ետուն փարիսեցիքն եւ ասեն. Միթէ եւ դո՞ւք մոլորեցարուք։ 48Միթէ ոք յիշխանացն հաւատա՞ց ի նա կամ ի փարիսեցւոցն. 49այլ այն խաժամուժ ամբոխ որ ոչ գիտէ զօրէնս, եւ նզովեալ են։ 50Ասէ Նիկոդեմոս ցնոսա (որ եկեալն էր առ նա գիշերի յառաջագոյն, եւ մի էր ի նոցանէ). 51Միթէ օրէնքն մեր դատի՞ն զմարդ, եթէ ոչ լսեն ինչ նախ ի նմանէ, #7։51 Յոյնն. եւկամ գիտեն զինչ գործէ։ 52Պատասխանի ետուն նմա եւ ասեն. Միթէ եւ դո՞ւ եւս ի Գալիլէէ իցես. քննեա եւ տես, զի մարգարէ ի Գալիլէէ ոչ յառնէ։
Currently Selected:
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ Գլուխ Է: ԳՐԲ1895
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018
Bible Society of Armenia, 2018